Հալեպում հարգել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը

PanARMENIAN.Net - Ապրիլի 24-ին Մեծ Եղեռնի 94-րդ տարելիցի միջոցառումների շրջանակում Հալեպի հայկական ազգային գերեզմանատանը Հայոց Բերիո Թեմի առաջնորդ գերաշնորհ Շահան Սարգիսեանի մատուցմամբ տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված սուրբ պատարագ:

Նույն օրը «Եսայան» սրահում տեղի է ունեցել անմեղ զոհերի հիշատակի ոգեկոչման երեկո: Միջոցառմանը Հալեպում Հայաստանի գլխավոր հյուպատոսության կողմից ելույթ է ունեցել երրորդ քարտուղար Գեւորգ Ղարիբջանյանը:



Ապրիլի 25-ին Հալեպում Հայաստանի գլխավոր հյուպատոսության կազմակերպմամբ Հալեպի հայկական ազգային գերեզմանատանը տեղի է ունեցել Մեծ Եղեռնի զոհերի հուշակոթողին պսակադրության պաշտոնական արարողություն: Արարողությանը մասնակցել են Հալեպում հավատարմագրված պետությունների հյուպատոսներ, հայ եւ Սիրիայի քրիստոնյա համայնքների առաջնորդները, նաեւ հալեպահայ համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներ, այդ մասին հաղորդել է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը:
 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---