Ադրբեջանցիները քանդել են Հալիվորի կամուրջը![]() 15 հունիսի 2023 - 11:53 AMT PanARMENIAN.Net - Կովկասի ժառանգության մշտադիտարկման Caucasus Heritage Watch կայքը արբանյակային լուսանկարներ է հրապարակել, որտեղ երևում է, որ ադրբեջանցիները քանդել են Հադրութի շրջանի Մեծ Թաղեր գյուղի մերձակայքում գտնվող Հալիվորի կամուրջը՝ Իշխանագետի վրա։ «CaucasusHW CHW-ը փաստագրել է Իշխանագետ գետի վրա 1835 թվականին կառուցված Հալեվորի կամրջի քանդումը, որը գտնվում է Մեծ Թաղերից դեպի հարավ-արևմուտք 2 կմ հեռավորության վրա։ Մենք մտահոգ էինք կամրջի համար 2022-ի ամառվանից։ Այն լավ երևում էր 2021-ի հոկտեմբերին արված արբանյակային լուսանկարում։ 2022-ի հուլիսի լուսանկարում այն արդեն չկա»,-ասվում է կազմակերպության ֆեսյբուքյան գրառման մեջ։ Հալիվորի կամ Հալևորի կամուրջը Իշխանագետի և նրա վտակների վրա կառուցված 6 կամուրջներից մեկն է, որոնցից չորսն անխափան պահպանվել են և գործում, հայտնում է Արցախի Հանրապետության Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայությունը։ Միակամար, կիսագլանաձև թաղով ծածկված կամուրջն իրար է կապել ժայռոտ ձորափերը: Այն ունի 20 մետր երկարություն, 3 մետր լայնություն և 9 մետր բարձրություն: Կամարային բացվածքի լայնությունը կազմում է 9 մետր: Շինարարական կիսաեղծ արձանագրությունը գտնվում է հյուսիս-արևմտյան խելի պատին ագուցած արձանագրության մեջ։
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |