ՀՀ-ն և Իտալիան ճանապարհային ենթակառուցվածքների ոլորտում գործակցության հուշագիր են ստորագրել

ՀՀ-ն և Իտալիան ճանապարհային ենթակառուցվածքների ոլորտում գործակցության հուշագիր են ստորագրել

PanARMENIAN.Net - Հայաստանի և Իտալիայի միջև ստորագրվել է ճանապարհային ենթակառուցվածքների ոլորտում համագործակցության հուշագիր։ Այն ստորագրել են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տանօրեն Գոռ Ավետիսյանը և Իտալիայի ազգային ճանապարհների միության (Anas) գործադիր տնօրեն Ալդո Իսին։

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի ղեկավար Գոռ Ավետիսյանն ու դեպարտամենտի մի խումբ աշխատակիցներ Իտալիայում էին ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանի գլխավորած պատվիրակության կազմում։

Հուշագրով սահմանվում է կողմերի միջև համագործակցություն՝ տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված լավագույն փորձի, ճանապարհային ոլորտի նորարարությունների, նոր տեխնոլոգիաների մասին տեղեկատվության փոխանակման, ճանապարհային անվտանգության բարելավման միջոցով:

Հուշագրով նախատեսվում են երկու երկրների մասնագետների փոխանակում, պարբերական ճանաչողական այցեր՝ նպաստելու ճանապարհային ենթակառուցվածքների անվտանգության բարելավմանը, ինչպես նաև՝ համատեղ կոնֆերանսների, սեմինարների, հանդիպումների և վերապատրաստման ծրագրերի կազմակերպում։

Anas-ի ղեկավար Ալդո Իսիի խոսքով՝ ստորագրված փաստաթուղթը երկու երկրների համար համագործակցության և ինժեներական գիտելիքների փոխանակման կարևոր հնարավորություն է:

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Գոռ Ավետիսյանը շեշտել է, որ հայկական կողմը շահագրգռված է ճանապարհաշինության և ճանապարհների կառավարման ոլորտում աշխարհի լավագույն փորձն ուսումնասիրելու և այն Հայաստանում ներդնելու հարցում։ Նա կարևորել է նաև մասնագետների շարունակական վերապատրաստումը, ինչը ոլորտի զարգացման նախադրյալներից է։

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---