Ալիև․ ՀՀ-ն պետք է թղթի վրա ամրագրի, որ «Ղարաբաղն Ադրբեջան է»![]() 15 հունիսի 2023 - 18:03 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Հայաստանը պետք է քաղաքական կամք դրսևորի և ամրագրի թղթի վրա այն, ինչ արդեն պաշտոնապես հայտարարել է՝ որ «Ղարաբաղն Ադրբեջան է»։ Այդ մասին նա ասել է Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի հետ հանդիպումից հետո։ Ալիևն ասել է նաև, որ տեղեկացրել է Պակիստանի վարչապետին Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների մասին և նշել, որ այն հեռանկար ունի, հայտնում է Haqqin.az-ը։ «Եվ այդ համաձայնագրի ստորագրման հեռանկարներ, կարծում եմ, կան»,- ասել է նա։ Ալիևը նաև շնորհակալություն է հայտնել Պակիստանի վարչապետին «Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը սատարելու և երկրորդ Ղարաբաղյան պատերազմի ժամանակ աջակցության համար»։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հրավիրած մամուլի ասուլիսում, պատասխանելով այն հարցին, թե ինչ է նշանակում ՀՀ կողմից Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը 86,600 քկմ տարածքով ճանաչելը, ասել է, որ 86,600 քառակուսի կմ տարածքը ներառում է նաև Լեռնային Ղարաբաղը։ Փաշինյանն ասել է նաև, որ 86,600 քառակուսի կիլոմետրի մեջ մտնում են նաև անկլավները։ Վարչապետն ուշադրություն է հրավիրել Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքների և անվտանգության ապահովման կարևորությանը, ինչը պետք է քննարկվի Ստեփանակերտ-Բաքու ձևաչափով։
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |