Ակբան՝ կորպորատիվ արժեթղթերի շուկայում լավագույն հաշվետու թողարկող բանկ![]() 16 հունիսի 2023 - 15:57 AMT PanARMENIAN.Net - Ակբա բանկը Հայաստանի ֆոնդային բորսայի և Կենտրոնական դեպոզիտարիայի կողմից իրականացվող AMX ամենամյա մրցանակաբաշխության շրջանակում ճանաչվել է «Լավագույն հաշվետու թողարկող կորպորատիվ արժեթղթերի շուկայում շրջանառվող բաժնետոմսերի մասով» անվանակարգի հաղթող։ Բանկն այս անվանակարգի հաղթող է ճանաչվել 2022 թվականի արժեթղթերի շուկայի տվյալների ամփոփման արդյունքում. 2022թ. ընթացքում բաժնետոմսերով ընդհանուր բորսայական գործարքների ավելի քան 99 տոկոսը կատարվել է Ակբա բանկի բաժնետոմսերով։ Մրցանակաբաշխության շրջանակում Ակբա բանկը ճանաչվել է նաև «Կորպորատիվ արժեթղթերի շուկայում դեպոզիտար համակարգի լավագույն հաշվի օպերատոր-պահառու» անվանակարգի հաղթող։ 2021-ին Ակբա բանկը հաջողությամբ իրականացրել է 500,000 հատ բաժնետոմսի հրապարակային տեղաբաշխում (IPO)՝ ընդհանուր 7,5 միլիարդ դրամ ծավալով, որից հետո բանկի բաժնետոմսերն ընդգրկվել են Հայաստանի ֆոնդային բորսայի ամենակարևոր՝ A հարթակում։ Ակբա բանկի բաժնետոմսեր հնարավոր է ձեռք բերել բրոքերային ծառայությունների, ինչպես նաև acba digital հավելվածի միջոցով․ այն առաջինն է Հայաստանում, որը հնարավորություն է տալիս ձեռք բերել նաև Հայաստանի ֆոնդային բորսայում ցուցակված բոլոր արժեթղթերը։ Ակբա բանկի բաժնետոմսերի վերաբերյալ ավելին իմանալու համար կարելի է այցելել invest.acba.am կայք, իսկ բաժնետոմսերի առք ու վաճառքի գործընթացին կարելի է հետևել այստեղ։ Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։ Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |