Ավինյան․ Կոնդի բնակիչների սեփականության իրավունքները պիտի առաջնահերթ լինեն![]() 19 հունիսի 2023 - 16:55 AMT PanARMENIAN.Net - Երևանի Կոնդ թաղամասի վերակառուցման ժամանակ բնակիչների սեփականության իրավունքները պետք է լինեն առաջնահերթ: Այդ մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ժամանակ հայտարարել է փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը։ «Առաջին հարցը, որ պետք է լուծենք, բնակիչների՝ կոնդեցիների իրավունքների պաշտպանության հարցն է։ Փաստացի իրենց սեփականության իրավունքի գրանցումն է այն սահմաններով, որ իրենք տարիներով, որպես փաստ, տիրապետել են, որպեսզի հետագայում՝ կառուցապատման ծրագիր իրականացնելու ժամանակ, խնդիր չունենան կառուցապատողի, օտարողի հետ, այսինքն՝ իրավունքների խախտման խնդիր չլինի»,– հայտարարել է նա, հայտնում է Sputnik Արմենիան։ Ավինյանն առաջարկել է հունիսի 21-ին քաղաքաշինության կոմիտեի հետ քննարկում անցկացնել քաղաքացիների իրավունքների հարցերով: Բուն նախագծի քննարկման հարցում փոխքաղաքապետը խնդրել է բոլորին հետևողական լինել, քանի որ, ըստ նրա, Կոնդի վերակառուցումը քաղաքապետարանի համար կարևոր ծրագիր է։ Տիգրան Ավինյանը նաև հանձնարարել է կազմել Երևանի Նորագյուղ թաղամասի վերակառուցման ծրագիր։ «Ունենք կոնցեպտի առաջարկ, և դրա շրջանակներում էլ կարող ենք նախաձեռնել նմանատիպ պրոցես»,– ասել է նա։ «Երևաննախագիծ» ընկերության և Լիոնի քաղաքապետարանը պատրաստվում են գործնական քայլերի դիմել ՝ Կոնդի վերակառուցման ժամանակին մշակած նախագծի շրջանակում։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |