Անդրե Չալըշըրը և Կամո Հովհաննիսյանը չեն մասնակցի Լատվիայի դեմ խաղին․ Վնասվածքներ ունեն![]() 19 հունիսի 2023 - 18:24 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի անդամներ Անդրե Չալըշըրը և Կամո Հովհաննիսյանը վնասվածքի պատճառով չեն ընդգրկվել Լատվիայի դեմ խաղի ցանկում։ ՀՖՖ-ն հրապարակել է Հայաստանի ազգային հավաքականի վերջնական հայտացուցակը։ Հունիսի 19-ին ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը Եվրո 2024-ի որակավորման փուլի շրջանակում Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում կհյուրընկալի «D» խմբի ետնապահ Լատվիայի ընտրանուն, որն անցկացրել է երկու խաղ, կրել երկու պարտություն և զրո միավորով եզրափակում է խմբի մրցաշարային աղյուսակը։ Երկրպագուներին, ավելորդ կուտակումներից խուսափելու համար, խնդրում են մարզադաշտ գալ հանդիպման մեկնարկից 1-2 ժամ առաջ։ Եվրո-2024-ի ընտրական փուլի 3-րդ տուրում Հայաստանի ֆուտբոլի հավաքականը 4։2 հաշվով հաղթել է Ուելսին Քարդիֆ «Քաղաքային» մարզադաշտում։ Հակառակորդի դարպասը 2-ական գոլ են ուղարկել Լուկաս Սելարայանն ու Հրանտ Լեոն Ռանոսը։ Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |