ԱԳՆ-ն հաստատել է՝ Սուդանում 2 հայ կին սովամահ է եղել![]() 21 հունիսի 2023 - 11:30 AMT PanARMENIAN.Net - ՀՀ արտգործնախարարությունը հաստատել է՝ հունիսի 10-ին Սուդանի մայրաքաղաք Խարթումում հայտնաբերվել է 2 հայ կնոջ դիակ, որոնք, ենթադրաբար, հունիսի առաջին օրերին սովամահ են եղել, տեղեկացնում է «Ազատություն» ռադիոկայանը։ «Խարթումում իրավիճակի վատթարանալուց առաջ՝ քաղաքից դուրս գալու օրերին, երկու հայ քույրերին (քույրերից մեկի անունը Զվարթ Եկավյան է) նույնպես առաջարկվել է լքել քաղաքը, սակայն տարեց քույրը տեղաշարժվելու խնդիր է ունեցել, իսկ կրտսեր քույրը (61 տարեկան) չի ցանկացել դուրս գալ մայրաքաղաքից և մնացել է ավագին խնամելու»,- պարզաբանել են Հայաստանի ԱԳՆ-ից՝ վկայակոչելով Սուդանի հայ համայնքի անդամներին։ Հայաստանի դիվանագիտական գերատեսչության տեղեկություններով՝ որոշ ժամանակ սուդանցի բնակիչները օգնել են հայազգի քույրերին սնունդ հայթայթելու հարցում, սակայն հետագայում «խնդիրները բարդացել են, և քույրերը օրեր շարունակ առանց սնունդ են մնացել»։ Սուդանում, ըստ ՀՀ ԱԳՆ-ի, մոտ երկու տասնյակ հայ է ապրում։ Ներկայում, գերատեսչության փոխանցմամբ, 10-12 հոգի դեռ հյուսիս-արևելյան աֆրիկյան այդ երկրում է։ Պաշտոնական Երևանը հայտնում է, որ պատերազմի բռնկումից հետո Եգիպտոսում ՀՀ դեսպանատան աջակցությամբ տարհանվել է 8 ՀՀ քաղաքացի։ Սուդանում ռազմական դրությունը կտրուկ սրվել է ապրիլի կեսերին․ երկրի կանոնավոր բանակի և արագ արձագանքման ուժերի միջև ներքին տարաձայնությունների պատճառով զինված բախումների զոհ է դարձել ավելի քան 3000 մարդ, առնվազն 6000-ը՝ վիրավորվել։ Ավելի քան երկու ամիս շարունակվող արյունահեղությունը կանխելու միջազգային միջնորդների ջանքերը մինչ օրս արդյունք չեն տվել, հրադադարի շուրջ պայմանավորվածությունները որպես կանոն խախտվում են։ Տասնյակ հազարավոր բնակիչներ ստիպված լքել են իրենց տները, տասնյակ երկրներ հակամարտության առաջին օրերին տարհանել են իրենց քաղաքացիներին։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |