ՀՀ և Ֆրանսիայի ՊՆ ղեկավարները քննարկել են տարածաշրջանային անվտանգությանն հարցեր![]() 21 հունիսի 2023 - 15:57 AMT PanARMENIAN.Net - Ֆրանսիա աշխատանքային այցի շրջանակում պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հանդիպում է ունեցել այդ երկրր զինված ուժերի նախարար Սեբաստիեն Լըկորնյուի հետ՝ քննարկվել են տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր: Հանդիպմանը մասնակցել է նաև Ֆրանսիայում ՀՀ դեսպան Հասմիկ Տոլմաջյանը: Տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության պաշտպանական գերատեսչության ղեկավարի դիմավորման հանդիսավոր արարողությունը՝ զինվորական նվագախմբի և պատվո պահակախմբի մասնակցությամբ, հնչել են Հայաստանի Հանրապետության և Ֆրանսիայի Հանրապետության պետական օրհներգերը: Դիմավորման հանդիսավոր արարողությունից հետո տեղի են ունեցել քննարկումներ` կապված 2022 թ. սեպտեմբերի 27-ին Փարիզում կայացած հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ներկայիս ընթացքի շուրջ: Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հանդիպման ավարտին շնորհակալություն է հայտնել Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Սեբաստիեն Լըկորնյուին՝ Ֆրանսիայի Հանրապետություն աշխատանքային հագեցած այցի և ջերմ ընդունելության համար: Աշխատանքային այցի շրջանակում պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հունիսի 19-ին «Լը Բուրժեում» մասնակցել է Փարիզի ավիացիոն ցուցահանդեսի բացման արարողությանը: Նախատեսվում են այցելություններ ֆրանսիական ռազմարդյունաբերական ձեռնարկությունների ցուցադրական տաղավարներ և հանդիպումներ ընկերությունների ղեկավարների հետ: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |