Luding Group-ի տնօրեն․ Ararat կոնյակի մատակարարումը ՌԴ շարունակվում է

Luding Group-ի տնօրեն․ Ararat կոնյակի մատակարարումը ՌԴ շարունակվում է

PanARMENIAN.Net - Երևանի կոնյակի գործարանի Ararat կոնյակի մատակարարումը Ռուսաստան շարունակվում է արտադրողի հետ գործող պայմանագրերի շրջանակում և կշարունակվի նաև հետագայում։ Այդ մասին ասել է ՌԴ-ում գինու խոշոր ներկրող Luding Group ընկերության գործադիր տնօրեն Էռնեստ Խաչատուրյանը։

«Ամեն դեպքում ելք կգտնենք»,-ասել է նա, գրում է ՌԻԱ Նովոստին։

«Ոչինչ չի փոխվել, մատակարարումը շարունակվում է։ Ռուսաստանն առանց Ararat-ի և Ararat-ն առանց Ռուսաստան ես չեմ տեսնում։ Գործող պայմանագրերը պահպանվում են, հետագայում տեսնենք, որևէ լուծում կգտնենք։ Ֆրանսիական արտադրողը երկար ժամանակ փոխհարաբերություններ է կառուցել և Ռուսաստանի, և Հայաստանի հետ»,-ասել է Խաչատուրյանը։

Մայիսի վերջին ընկերությունը հայտարարել էր, որ ծանուցում չի ստացել Pernod Ricard-ից, որն ավելի վաղ որոշել էր դադարեցնել իր արտադրանքի արտահանումը դեպի ՌԴ, ինչպես նաև հայտարարել Ararat կոնյակի բրենդի գծով համագործակցության դադարեցման մասին, և շարունակում կոնյակի առաքումը ռուսական շուկա։

Մայիսին Pernod Ricard–ը հայտարարել էր, որ ապրիլի վերջին դադարեցրել է դեպի Ռուսաստան իր բոլոր միջազգային ապրանքանիշերի, այդ թվում Ararat կոնյակի արտահանումը։ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն իր հերթին հայտարարել էր, որ Pernod Ricard–ին պատկանող Երևանի կոնյակի գործարանը կարող է դադարեցնել իր արտադրանքի արտահանումը ՌԴ։

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---