Ucom-ում կարճաժամկետ գնիջեցում է 9-րդ սերնդի iPad 10.2 մոդելի համար21 հունիսի 2023 - 16:06 AMT PanARMENIAN.Net - Մինչև հուլիսի 2-ը Ucom ընկերության վաճառքի և սպասարկման կենտրոններում, ինչպես նաև Ucom-ի առցանց խանութում հնարավոր է ձեռք բերել 9-րդ սերնդի 64 ԳԲ ծավալով և Wi-Fi կապի հնարավորությամբ iPad 10.2 մոդելն ընդամենը 148,900 դրամով։ «Ամեն պահի և ամենուր ստեղծագործելու համար անհրաժեշտ է միտք ու iPad, որը միշտ ձեռքի տակ է։ Սա է պատճառը, որ առաջարկը երկարաձգել ենք մինչև հուլիսի 2-ը, որ հասցնեք գնել Ձեր iPad-ը Ucom-ից և խնայել 16,000 դրամ», - նշել է «Յուքոմ» ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։ iPad 10.2-ը ներկայացված է արծաթե և տիեզերական մոխրագույն գույներով։ Վառ գույներով 10․2-դյույմանոց Retina էկրանը կատարյալ է ֆիլմեր դիտելու, որևէ նախագծի վրա աշխատելու կամ հերթական գլուխգործոցը նկարելու համար: Տեսապատկերը կենտրոնում պահելու հնարավորությունը՝ Center Stage-ը թույլ է տալիս գրագետ պատկեր ստանալ տեսազանգերի ժամանակ, քանի որ կադրն ավտոմատ կերպով կարգավորվում է՝ մարդուն պատկերի կենտրոնում պահելու համար: iPad 10.2-ը թույլ է տալիս նաև ստեղծել զվարճալի տեսանյութեր՝ հանրահայտ սոցիալական կայքերում տեղադրելու համար: Ի լրումն Center Stage-ի, առջևի՝ 12 Մպ ուլտրալայն տեսախցիկն ապահովում է պատկերի տարբերվող որակ՝ սելֆիների և խմբային նկարների համար: Ucom-ը Apple ընկերության պաշտոնական գործընկերն է Հայաստանում, որի սպասարկման կենտրոններում մշտապես ներկայացված են բրենդի նորագույն ապրանքատեսակները։ Ուշագրավ Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Բայդենը հայտարարել է Կիևին $225 մլն-ի ռազմական օգնություն հատկացնելու մասին Նա ներողություն է խնդրել տարեսկզբին Կոնգրեսում Կիևին ամերիկյան օգնության փաթեթի ընդունման ձգձգման համա Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ |