ԶՊՄԿ պահնորդի սպանության մեջ մեղադրվող ադրբեջանցի զինծառայողը դատապարտվել է 20 տարվա ազատազրկման![]() 21 հունիսի 2023 - 18:21 AMT PanARMENIAN.Net - Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի պահնորդի սպանության մեջ մեղադրվող ադրբեջանցի զինծառայողը դատապարտվել է 20 տարվա ազատազրկման։ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Նապոլեոն Օհանյանի նախագահությամբ, հրապարակել է ՀՀ ինքնիշխան տարածք ապօրինի ներթափանցած և ՀՀ քաղաքացի, ԶՊՄԿ պահնորդ Հայրապետ Մելիքսեթյանին սպանելու մեջ մեղադրվող ադրբեջանցի զինծառայողի գործով վճիռը՝ մեղավոր ճանաչելով առաջադրված մեղադրանքներում և դատապարտելով ազատազրկման՝ 20 տարի ժամկետով, հայտնում է «Փաստինֆոն»։ Ավելի վաղ ՀՀ ներխուժած մյուս ադրբեջանցի զինծառայողը՝ Ագշին Բաբիրովը Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ մեղավոր էր ճանաչվել սահմանն ապօրինի հատելու, ռազմամթերք տեղափոխելու մեղադրանքով և դատապարտվել ազատազրկման՝ 11.5 տարի ժամկետով։ Ապրիլի 10-ին՝ ժամը 01:00-02:00-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ տարածքում հայտնաբերվել և ձերբակալվել է Ադրբեջանի ԶՈւ զինծառայող: Նա հայտնել է, որ իր հետ եղել է ևս մեկ զինծառայող, որին ավելի ուշ հայտնաբերել են Կապանում։ Ձերբակալված ադրբեջանցուն հայտնաբերել էին գյուղացիները։ ՀՀ ներխուժած մյուս ադրբեջանցի զինծառայողը հայտնաբերվել է ապրիլի 13-ին և ձերբակալվել, հետագայում պարզվել է, որ հենց երկրորդ ադրբեջանցին է սպանել ԶՊՄԿ պահնորդին։ Հուսեյն Ախունդովին ներկայացված մեղադրանքը հսկող դատախազի որոշմամբ փոփոխվել և լրացվել է՝ նրան մեղադրանք է առաջադրվել Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի պահնորդին սպանելու համար։ Ախունդովը, հեռանալով դեպքի վայրից, հափշտակված բջջային հեռախոսի միջոցով նկարահանել է տեսաուղերձ՝ նշելով. «(...) փառք Աստծո հաջողությամբ հասել ենք Հայաստան և գլխատել 400-ից 500 հայերի, մենք դավաճան չենք, և հույս ունենք հաջողությամբ վերադառնալ Ադրբեջան (…)»: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |