Դատախազությունը պահանջել է վերացնել Սամվել Ալեքսանյանի կնոջ ընկերությանը տարածք վաճառելու որոշումը, որի վրա կառուցվել է «Էրեբունի մոլը»

Դատախազությունը պահանջել է վերացնել Սամվել Ալեքսանյանի կնոջ ընկերությանը տարածք վաճառելու որոշումը, որի վրա կառուցվել է «Էրեբունի մոլը»

PanARMENIAN.Net - Գլխավոր դատախազությունը դիմել է Վարչական դատարան՝ պահանջելով անվավեր ճանաչել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի 2015թ. որոշումը, որով կադաստրային արժեքով նախկին պատգամավոր Սամվել Ալեքսանյանի ընտանիքին պատկանող «էրեբունու շուկա» ՍՊԸ-ին վաճառվել է 596.97 քմ հողատարածք, գրում է «Հետքը»։

«Էրեբունու շուկա» ՍՊԸ-ն հիմնադրվել է 1999-ին: 2013-ից մինչև 2022թ. հոկտեմբերի 13-ն ընկերության միակ բաժնետերը եղել է ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ալեքսանյանի աներորդին՝ Վահագն Մկրտչյանը: Նա նաև ՍՊԸ-ի գործադիր տնօրենը էր:

2022թ.-ի հոկտեմբերից «Էրեբունու շուկա» ՍՊԸ-ի միակ բաժնետերը Սամվել Ալեքսանյանի կինն է՝ Շողերինա Մկրտչյանը:

Այդ տարածքում այժմ հսկայական առևտրի կենտրոն է գործում՝ «Էրեբունի մոլը»:

Վահագն Մկրտչյանն է դիմել Երևանի քաղաքապետին՝ Էրեբունի փողոցի հ.17/1 հասցեում գտնվող, ընկերությանը պատկանող հողամասին կից` ընդլայնման նպատակով, ուղղակի վաճառքի միջոցով լրացուցիչ հողամաս տրամադրելու խնդրանքով:

Քաղաքապետ Տարոն Մարգարյանն էլ 2015թ. մայիսի 12-ին որոշել է 596.97քմ մակերեսով հողամասը կադաստրային արժեքով, որը կազմել է մոտ 4 155 հազ. դրամ, վաճառել «էրեբունու շուկա» ՍՊԸ-ին:

Դատախազության հայցադիմումը՝ 12.05.2015թ. թիվ 1416-Ա որոշումը վերացնելու և դրա հետևանքներն անվավեր ճանաչելու պահանջով, Վարչական դատարան մուտքագրվել է հունիսի 19-ին: «Էրեբունու շուկա» ՍՊԸ-ն գործով ներգրավված է որպես երրորդ անձ:

Գործը մակագրվել է Վարչական դատարանի դատավոր Մհեր Պետրոսյանին:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---