Վրաստանը վերսկսել է գազի տարանցումը Հայաստան

PanARMENIAN.Net - Հայաստանը գազ է ստանում ողջ ծավալով: Գազի առաքումը Հայաստան դադարեցվել էր ապրիլի 23-ին Հյուսիս-Հարավ գազամուղի վերականգնման նախագծի երկրորդ փուլի իրականացման կապակցությամբ:



Վերականգնողական աշխատանքեր են տարվել գազամուղի 9 հատվածներում: Աշխատանքներն իրականացրել է մրցույթում հաղթած «Նյու էներջի-Թբիլիսի-Գրուզգիդրո» ընկերությունը: Պայմանագրի արժեքը 8,7 մլն լարի է: Վերականգնողական աշխատանքները սկսվել են 2008 թվականի աշնանը եւ կավարտվեն գարնանը, հաղորդում է Civil.ge-ն:
 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---