ԱՄՆ 54 կոնգրեսական վարչակազմից պահանջել է դադարեցնել ռազմական օգնությունն Ադրբեջանին և ավելի խիստ արձագանքել ԼՂ շրջափակմանը![]() 22 հունիսի 2023 - 12:59 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի 54 անդամի երկկուսակցական խումբը՝ Բարբարա Լիի գլխավորությամբ, Բայդենի վարչակազմից պահանջել է դադարեցնել Ադրբեջանին տրամադրվող ամբողջ ռազմական օգնությունը և հորդորել է Վաշինգտոնին ավելի խիստ արձագանքել Արցախի 120 հազար հայ բնակչության դեմ Ադրբեջանի շարունակական շրջափակմանն ու ագրեսիային։ Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի Վաշինգտոնի գրասենյակի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը շնորհակալություն է հայտնել Բարբարա Լիին և մյուս կոնգրեսականներին այդ դիրքորոշման համար, հայտնում է «Ազատությունը»։ «ԱՄՆ ռազմական օգնությունն Ադրբեջանին քաջալերում է Ալիևի կոռումպացված ռեժիմին շարունակել Արցախի դաժան շրջափակումը` խեղդամահ անելով Արցախի քրիստոնյա բնակչությանը», - ընդգծել է Համբարյանը: Հունիսի 15-ի առավոտյան Հակարիի կամրջի մոտ տեղի ունեցած ադրբեջանական սադրանքից հետո Քաշաթաղի (Լաչինի) միջանցքով բոլոր հումանիտար ուղևորափոխադրումներն ու բեռնափոխադրումներն արգելվել են Ադրբեջանի կողմից: Մասնավորապես, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի կողմից 25 բուժառու և նրանց հարազատներ էին տեղափոխվում Արցախից Հայաստան, սակայն Քաշաթաղի միջանցքում գործող ապօրինի ադրբեջանական անցակետում արգելվել է մեքենաների հետագա տեղաշարժը՝ նրանց ստիպելով վերադառնալ Ստեփանակերտ: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |