Վարչապետ․ Պետք է գործարկվի Բաքու-Ստեփանակերտ միջազգային երկխոսության մեխանիզմը![]() 22 հունիսի 2023 - 13:22 AMT PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում, անդրադառնալով Արցախում տիրող իրավիճակին, ասել է, որ իրադրությունը շարունակում է սրվել, Ադրբեջանի կողմից ամեն ինչ արվում է հայերի կյանքն անհնար դարձնելու համար։ Նա հավելել է, որ Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակումը շարունակվում է՝ ի հեճուկս Արդարադատության միջազգային դատարանի որոշման՝ ավելին, Ադրբեջանն անգամ արգելել է ԿԽՄԿ-ի մեքենաների երթևեկությունը Լաչինի միջանցքով։ Վարչապետը ներկայացրել է խնդրի լուծումն իր պատկերացումը՝ 2 կետ առանձնացնելով։ Նա հիշեցրել է, որ Հաագայի դատարանի որոշումը պարտադիր իրավական ուժ ունեցող որոշում է Ադրբեջանին պարտավորեցրել էր ձեռնարկել իրեն հասու բոլոր միջոցները երաշխավորելու Լաչինի միջանցքով քաղաքացիների, տրանսպորային միջոցների և բեռների երկու ուղղություններով անխափան տեղաշարժը: «Արդարադատության միջազգային դատարանի որոշումը չկատարել և դատարանի որոշման կատարման ապահովումը միջազգային օրակարգի հիմնահարց է և մենք խնդրին պետք է մոտենանք հենց այս տրամաբանությամբ։ Ներառյալ՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հարց»,-հայտարարել է Փաշինյանը։ Մյուս կարևոր կետն, ըստ վարչապետի Բաքու-Ստեփանակերտ միջազգային երկխոսության մեխանիզմն է։ «Պետք է, ի վերջո, գործարկվի Բաքու-Ստեփանակերտ միջազգային երկխոսության մեխանիզմը, որի շրջանակներում կհասցեագրվի ԼՂ հայության իրավունքների և անվտանգության հիմնախնդիրը»,-ասել է նա։ Հունիսի 15-ի առավոտյան Հակարիի կամրջի մոտ տեղի ունեցած ադրբեջանական սադրանքից հետո Քաշաթաղի (Լաչինի) միջանցքով բոլոր հումանիտար ուղևորափոխադրումներն ու բեռնափոխադրումներն արգելվել են Ադրբեջանի կողմից: Մասնավորապես, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի կողմից 25 բուժառու և նրանց հարազատներ էին տեղափոխվում Արցախից Հայաստան, սակայն Քաշաթաղի միջանցքում գործող ապօրինի ադրբեջանական անցակետում արգելվել է մեքենաների հետագա տեղաշարժը՝ նրանց ստիպելով վերադառնալ Ստեփանակերտ: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |