Օգոստոսի 1-ից հոկտեմբերի 13-ը վարժական հավաքներ կանցկացվեն![]() 22 հունիսի 2023 - 13:48 AMT PanARMENIAN.Net - Օգոստոսի 1-ից մինչև հոկտեմբերի 13-ը ներառյալ կհայտարարվեն պահեստազորի առաջին խմբի առաջին և երկրորդ կարգերում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների վարժական հավաքներ։ Որոշումը կայացվել է կառավարության հունիսի 22-ի նիստում։ Հայտարարված վարժական հավաքների ընթացքում յուրաքանչյուր քաղաքացի ներգրավվում է ոչ ավելի, քան 25 օրացույցային օր ժամկետով։ Վարժական հավաքները կանցկացվի ըստ հետևյալ փուլերի՝ 2023-ի օգոստոսի 1-25-ը ներառյալ՝ ներգրավելով մինչև 788 քաղաքացի, որոնցից 708-ը՝ շարքային և կրտսեր ենթասպայական կազմերի, 25-ը՝ ավագ ենթասպայական կազմի, 55-ը՝ սպայական կազմի պահեստազորայիններ, 2023-ի օգոստոսի 3-27-ը ներառյալ՝ ներգրավելով մինչև 56 շարքային և կրտսեր ենթասպայական կազմերի պահեստազորայիններ, 2023-ի օգոստոսի 15-ից մինչև սեպտեմբերի 8-ը ներառյալ՝ ներգրավելով մինչև 388 քաղաքացի, որոնցից 349-ը՝ շարքային և կրտսեր ենթասպայական կազմերի, 17-ը՝ ավագ ենթասպայական կազմի, 22-ը՝ սպայական կազմի պահեստազորայիններ, 2023-ի օգոստոսի 29-ից մինչև սեպտեմբերի 22-ը ներառյալ՝ ներգրավելով մինչև 420 քաղաքացի, որոնցից 376-ը՝ շարքային և կրտսեր ենթասպայական կազմերի, 18-ը՝ ավագ ենթասպայական կազմի, 26-ը՝ սպայական կազմի պահեստազորայիններ, 2023 թվականի սեպտեմբերի 4-28-ը ներառյալ՝ ներգրավելով մինչև 350 քաղաքացի, որոնցից 313-ը՝ շարքային և կրտսեր ենթասպայական կազմերի, 25-ը ավագ ենթասպայական կազմի, 12-ը սպայական կազմի պահեստազորայիններ, 2023 թվականի սեպտեմբերի 19-ից մինչև հոկտեմբերի 13-ը ներառյալ՝ ներգրավելով մինչև 350 քաղաքացի, որոնցից 313-ը՝ շարքային և կրտսեր ենթասպայական կազմերի, 25-ը ավագ ենթասպայական կազմի, 12-ը սպայական կազմի պահեստազորայիններ: Վարժական հավաքներին կներգրավվի մինչև 2352 քաղաքացի, որոնցից 2115-ը՝ շարքային և կրտսեր ենթասպայական կազմերի, 110-ը՝ ավագ ենթասպայական կազմի, 127-ը՝ սպայական կազմի պահեստազորայիններ՝ համազորային (մոտոհրաձգային, կապի, հետախուզական, ինժեներական, հրթիռա-հրետանային) մասնագիտություններով: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |