Եվրախորհրդարանի պատգամավորները ԵՄ դիտորդների հետ պարեկություն են իրականացրել Հակարիի կամրջի մոտ![]() 22 հունիսի 2023 - 14:15 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում գտնվող Եվրախորհրդարանի անվտանգության և պաշտպանության հարցերով ենթահանձնաժողովի պատվիրակները Գորիսում այցելել են ՀՀ-ում Եվրոպական դիտորդական առաքելության (EUMA) օպերատիվ կենտրոն՝ տեղում առավել հստակ պատկերացում կազմելու համար Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանային տարածքներում անվտանգության իրավիճակի մասին, ասվում է ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության տարածած հաղորդագրության մեջ։ Նշվում է, որ Հայաստանում ԵՄ առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերի ճեպազրույցից հետո ՀՀ ժամանած պատվիրակության ղեկավար Նատալի Լուազոյի և Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինի գլխավորած պատվիրակությունը միացել է EUMA-ին՝ հայկական կողմից պարեկություն անելու Հակարիի կամրջի մոտ, որը տանում է դեպի Լաչինի միջանցք, գրում է Factor.am-ը։ Մարկուս Ռիտերն ասել է, որ ՀՀ-ում ԵՄ առաքելությունը գործում է «միջազգային հանրության ուշադրության կենտրոնում հայ-ադրբեջանական սահմանային տարածքներում տեղի ունեցող միջադեպերի և հրադադարի խախտումների պատճառով»: Այցի ավարտին Նատալի Լուազոն աջակցություն է հայտնել EUMA-ին, ինչպես նաև «տարածաշրջանում խաղաղության ձգտմանը» և շնորհակալություն հայտնել ներգրավված կողմերին այցը կազմակերպելու համար։ Հունիսի 15-ի առավոտյան Հակարիի կամրջի մոտ տեղի ունեցած ադրբեջանական սադրանքից հետո Քաշաթաղի (Լաչինի) միջանցքով բոլոր հումանիտար ուղևորափոխադրումներն ու բեռնափոխադրումներն արգելվել են Ադրբեջանի կողմից: Մասնավորապես, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի կողմից 25 բուժառու և նրանց հարազատներ էին տեղափոխվում Արցախից Հայաստան, սակայն Քաշաթաղի միջանցքում գործող ապօրինի ադրբեջանական անցակետում արգելվել է մեքենաների հետագա տեղաշարժը՝ նրանց ստիպելով վերադառնալ Ստեփանակերտ: Ընթերցեք նաև՝ Լուազո․ Սեփական աչքերով տեսանք Ադրբեջանի կողմից Լաչինի ամբողջական և ապօրինի շրջափակումը Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |