Բայրամով․ ԼՂ հայերին անվտանգության լրացուցիչ երաշխիքներ տրամադրելու Երևանի հայտարարություններն անընդունելի են![]() 23 հունիսի 2023 - 13:03 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ պաշտոնական Բաքուն ԼՂ հայերին անվտանգության լրացուցիչ երաշխիքներ տրամադրելու անհրաժեշտություն չի տեսնում և գնահատում է Երևանի համապատասխան հայտարարությունները «որպես միջամտություն երկրի ներքին գործերին»։ «Մենք չենք ընդունում նման նախնական պայման․․․(Երևանի կողմից հնչեցվող լրացուցիչ երաշխիքներ տրամադրելու ) մի շարք պատճառներով։ Հիմնարար պատճառն այն է, որ դա Ադրբեջանի ներքին գործն է։ Ադրբեջանի սահմանադրությունն ու մի շարք միջազգային կոնվենցիաներ, որոնց մասնակից է Ադրբեջանը, ապահովում են բոլոր անհրաժեշտ պայմանները՝ երաշխավորելու համար բնակչության այդ մասի իրավունքները»,-ասել է Բայրամովը Reuters-ին հարցազրույցում, գրում է Interfax.az-ը։ Ըստ նրա` «վերաինտեգրման շրջանակում հայկական ծագումով բնակիչները կկարողանան կիրառել իրենց լեզուն, պահպանել մշակույթը, կրթություն ստանալ մայրենի լեզվով, ինչպես Ադրբեջանի մյուս էթնիկ փոքրամասնությունները»։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 22-ի կառավարության նիստում, անդրադառնալով Արցախում տիրող իրավիճակին, ասել է, որ իրադրությունը շարունակում է սրվել, Ադրբեջանի կողմից ամեն ինչ արվում է հայերի կյանքն անհնար դարձնելու համար։ Նա հայտարարել է, որ պետք է, ի վերջո, գործարկվի Բաքու-Ստեփանակերտ միջազգային երկխոսության մեխանիզմը, որի շրջանակներում կհասցեագրվի ԼՂ հայության իրավունքների և անվտանգության հիմնախնդիրը: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |