Ադրբեջանը Բերձորի Սբ Համբարձման եկեղեցին վերածում է մզկիթի

Ադրբեջանը Բերձորի Սբ Համբարձման եկեղեցին վերածում է մզկիթի

PanARMENIAN.Net - Ադրբեջանը Բերձորի Սբ Համբարձման եկեղեցին վերածում է մզկիթի։ Այդ մասին հայտնել է ԱՀ պատմական միջավայրի պահպանության պետական ծառայությունը:

«Պատմության բռնայուրացում, մշակութային ինքնության ոչնչացում, կրոնական անհանդուրժողականություն, կեղծում»,- ասված է հաղորդագրության մեջ։

Բերձորի Սբ Համբարձման եկեղեցին հիմնադրվել է Քաշաթաղի շրջանային վարչակազմի առաջին ղեկավար Ալեքսան Հակոբյանի նախաձեռնությամբ։ Շինարարությունն ավարտվել է 1998-ին, գմբեթի խաչը օծվել է 1998 թվականի մայիսի 31-ին:

Եկեղեցու ճարտարապետն է Հրաչյա Գասպարյանը։ Եկեղեցու բացման առաջին օրից շրջանի հոգևոր հովիվն է եղել Հայր Աթանաս վարդապետը, իսկ 2019 թվականից՝ Տեր Բենիամին քահանա Ծատուրյանը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---