Ալիև․ Ադրբեջանը մեծ հեռահարության հրթիռների գնման պայմանագրեր է կնքել![]() 23 հունիսի 2023 - 15:41 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Բաքուն շարունակում է զինել բանակը նոր սպառազինությամբ, այդ թվում մեծ հեռահարության հրթիռներով։ «Արդեն բազմաթիվ պայմանագրեր են կնքվել ինչպես նոր ԱԹՍ-ների, այնպես էլ հեռահար և բարձր ճշգրտության հրթիռների ներկրման վերաբերյալ»,- ասել է Ալիևը, գրում է Interfax.az-ը։ Նա հավելել է, որ բանակի հզորացումը շարունակում է մնալ համար մեկ խնդիրը և երկրորդ Ղարաբաղյան պատերազմից հետո ավելի մեծ թափ է ստացել։ «Բանակաշինության ուղղությամբ լրացուցիչ քայլեր են ձեռնարկվում, դա մեծապես անհրաժեշտ է, քանի որ աշխարհաքաղաքական իրավիճակն աշխարհում սրվում է, մեր տարածաշրջանում կան նոր մարտահրավերներ, իսկ Հայաստանում գլուխ են բարձրացնում ռևանշիստական ուժերը»,- ասել է նա։ Ադրբեջանն ու Թուրքիան 2023-ին 16 համատեղ զորավարժություն կանցկացնեն։ Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Թուրքիայի ղեկավար Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպումից հետո։ ![]() ![]() Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |