Մակրոնի հրամանագրով Միսաք Մանուշյանը կվերահուղարկավորվի Պանթեոնում![]() 23 հունիսի 2023 - 16:45 AMT PanARMENIAN.Net - Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Ֆրանսիական դիմադրության շարժման անվանի մարտիկ, Ֆրանսիայի ազգային հերոս Միսաք Մանուշյանը կվերահուղարկավորվի Պանթեոնում։ Որոշումը կայացրել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։ Այդ մասին Twitter-ի իր միկրոբլոգում հայտնել է Ֆրանսիայի պաշտպանության նախարար Սեբաստիեն Լըկորնյուն։ «Ֆրանսիան և Հայաստանն ունեն ընդհանուր պատմություն և վաղեմի կապեր։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հրամանագրով որոշվել է ֆրանսիական դիմադրության շարժման անվանի մարտիկ, Ֆրանսիայի ազգային հերոս Միսակ Մանուշյանին վերահուղարկավորել Պանթեոնում, մինչդեռ մենք ընդունեցինք ՀՀ ՊՆ ղեկավար Սուրեն Պապիկյանին։ Պետք է պահպանել բարեկամությունը, այդ թվում նաև պաշտպանության ոլորտում»,-ասվում է գրառման մեջ։ Հունիսի 19-ին աշխատանքային այցով Ֆրանսիա այցելած ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է Ֆրանսիական դիմադրության շարժման մասնակիցների, այդ թվում նաև Դիմադրության հերոս Միսաք Մանուշյանի և նրա խմբի 21 անդամների հիշատակը հավերժացնող Մոն-Վալերիանի հուշահամալիր։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |