Կաթնախառնուրդներ ՄԱԿ–ի գրասենյակի մոտ. Բողոքի ակցիա է հաջակցություն Արցախի23 հունիսի 2023 - 18:12 AMT PanARMENIAN.Net - Մի խումբ քաղաքացիներ, ի աջակցություն Արցախի, բողոքի ակցիա են անցկացնում ՄԱԿ–ի հայաստանյան գրասենյակի մոտ։ Նրանք կաթնախառնուրդներ են տարել` նախատեսված արցախցի փոքրիկների համար, որոնք շրջափակման պայմաններում առանց սննդի են մնացել։ «Մենք տեսնում ենք, որ տարբեր երկրներում իրենք մեծ դեր ու նշանակություն ունեն, բայց մեր երկրում իրենք անտարբեր են, մեր ազգի հանդեպ անտարբեր են։ Լինելով այստեղ ունենալով իրենց գրասենյակը, պարտավոր են մի բան ձեռնարկել»,– նշել է ԱԺ նախկին պատգամավոր, նախաձեռնության կազմակերպիչներից Սոֆյա Հովսեփյանը դիմելով ՄԱԿ–ի հայաստանյան գրասենյակի պատասխանատուներին, հայտնում է Sputnik Արմենիան։ Նրա խոսքով հնարավոր է Արցախի իշխանություններն ինչ–որ քայլեր անում են, սակայն հայաստանյան իշխանություններից է կախված ամեն ինչ։ «Նրանք որոշեցին ու վճռեցին Արցախում ապրող մարդու ճակատագիրը»,– նշել է Հովսեփյանը։ Նախկին պատգամավորը պատմել է, որ ինքը ևս միայն մոտ մեկ ամիս առաջ է շրջափակված Արցախից դուրս եկել, որովհետև բալիկի էր սպասում, իրեն տեղափոխել են Հայաստան, սակայն ամուսինը շարունակում է Արցախում մնալ։ Հիմա ակցիայի մասնակիցները սպասում են, որ ՄԱԿ–ի գրասենյակից ներկայացուցիչներ դուրս գան, հանդիպեն իրենց հետ և խոստանան, որ կաթնախառնուրդներն Արցախ կհասցվեն։ Հունիսի 15-ի առավոտյան Հակարիի կամրջի մոտ տեղի ունեցած ադրբեջանական սադրանքից հետո Քաշաթաղի (Լաչինի) միջանցքով բոլոր հումանիտար ուղևորափոխադրումներն ու բեռնափոխադրումներն արգելվել են Ադրբեջանի կողմից: Մասնավորապես, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի կողմից 25 բուժառու և նրանց հարազատներ էին տեղափոխվում Արցախից Հայաստան, սակայն Քաշաթաղի միջանցքում գործող ապօրինի ադրբեջանական անցակետում արգելվել է մեքենաների հետագա տեղաշարժը՝ նրանց ստիպելով վերադառնալ Ստեփանակերտ: Ուշագրավ Սոչի-Երևան չվերթի ինքնաթիռն ուղևորվել է Թբիլիսիի օդանավակայան Ավինյանը հանձնարարել է նիստից հետո քննարկում անցկացնել և իրեն զեկուցել Գումարը կհատկացվի պահուստային ֆոնդից Համառոտագիրն անդրադառնում է առցանց տիրույթի կարգավորման բարեփոխումների դերին և կարևորությանը Ամենաընթերցվողը բաժնում | ԵԱԶԲ–ն, ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրն ու «Երեմյան Ֆարմը» ՀՀ–ում «Կաթ դպրոցներում» ծրագրի ընդլայնման մտադրությունների համաձայնագիր են կնքել «Կաթ դպրոցներում» ծրագրի մեկնարկն ազդարարվել էր 2022 թվականի դեկտեմբերին OVIO-ի նախաձեռնությամբ անցկացվել է «Ամպային տեխնոլոգիաների և Տվյալների մշակման կենտրոնների զարգացում» խորագրով DC24 համաժողովը Համաժողովի նպատակն է վերհանել ոլորտի մարտահրավերները և գտնել դրանց լուծումները Ըստ Բայրամովի՝ խաղաղության գործընթացի ամենալուրջ խոչընդոտը ՀՀ սահմանադրությունն է «Բաց մնացած հարցերի թիվը զգալիորեն կրճատվել է»,- ասել է նա Միրզոյանը՝ ռուս-ուկրաինական հակամարտության մասին․ ՀՀ-ն աջակցում է երկրների տարածքային ամբողջականությանը «Մենք ինքներս առերեսվել ենք նույն ավերածությանը մեր տարածաշրջանում»,–ասել է նա |