Տիգրան Առաքելյանին խոշտանգելու առերևույթ դեպքով ՄԻՊ-ի գրության հիման վրա քրվարույթ է հարուցվել

Տիգրան Առաքելյանին խոշտանգելու առերևույթ դեպքով ՄԻՊ-ի գրության հիման վրա քրվարույթ է հարուցվել

PanARMENIAN.Net - ՀԱԿ նախկին ակտիվիստ Տիգրան Առաքելյանին քննչական մարմնում խոշտանգելու առերևույթ դեպքի առնչությամբ Մարդու իրավունքների պաշտպանի գրության հիման վրա նախաձեռնվել է քրեական վարույթ:

Հաշվի առնելով սոցիալական ցանցերում և ԶԼՄ-ներում Տիգրան Առաքելյանի կողմից արդեն իսկ տարածված ուղիղ եթերի շուրջ հանրային լայն հետաքրքրությունը՝ տեղեկացնում ենք, որ դեռևս հունիսի 19-ին Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի թեժ գծին ահազանգ է ստացվել Տիգրան Առաքելյանի կողմից։ Վերջինս նշել է, որ գտնվում է Ձերբակալվածների պահման վայրում և քննչական մարմնում իր նկատմամբ բռնություն է կիրառվել։

Զանգը ստանալուց անմիջապես հետո Պաշտպանի ներկայացուցիչները այց են իրականացրել ՁՊՎ, հանդիպել են Տիգրան Առաքելյանի հետ։ Առանձնազրույցի ընթացքում նրա կողմից բարձրացված բոլոր հարցերը արձանագրվել են և նույն օրն առանձին գրությամբ ուղարկվել են ՀՀ գլխավոր դատախազություն՝ քրեական վարույթի շրջանակում քննության առարկա դարձնելու նպատակով:

Նախաձեռնված քրեական վարույթի ընթացքը գտնվում է Պաշտպանի անմիջական ուշադրության կենտրոնում:

Առաքելյանն ահազանգել էր ՔԿ ղեկավարի ներկայությամբ իրեն խոշտանգելու մասին։ «Ինձ գետնին գցած, Արգիշտի Քյարամյանը կանգնած ոտքերիս, Ազատ Գևորգյանը ջուրը լցնում էր մարմնիս տարբեր հատվածներին ու էլեկտրաշոկը միացնում մարմնիս»,-ասել էր նա։ Ավելի ուշ Առաքելյանն ասել է, որ իրեն գործարք են առաջարկել։

Քննչական կոմիտեի խոսնակ Գոռ Աբրահամյանը, արձագանքելով ՀԱԿ նախկին ակտիվիստ Տիգրան Առաքելյանի հայտարարություններին, թե իրեն ՔԿ նախագահը խոշտանգել է, իսկ այդ մասին հրապարակային հայտարարություններից հետո իրեն գործարք են առաջարկել, դրանք անհիմն է անվանել։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---