Էդուարդ Սպերցյանը՝ «Կրասնոդարի» լավագույն ֆուտբոլիստ![]() 26 հունիսի 2023 - 16:26 AMT PanARMENIAN.Net - «Կրասնոդարի» երկրպագուները կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանին ճանաչել են 2022/23 մրցաշրջանի թիմի լավագույն ֆուտբոլիստ, հայտնում է ՌԻԱ Նովոստին։ Սպերցյանը ստացել է ձայների 48․78%-ը։ Երկրորդը կոլումբիացի կիսապաշտպան Ջոն Կորդոբան է (19%), երրորդը՝ դարպասապահ Մատվեյ Սաֆոնովը՝ 8․34%։ Քվեարկությանը մասնակցել է ավելի քան 2000 մարդ։ Սպերցյանը «Կրասնոդարի» լավագույն խաղացող է ճանաչվում երկրորդ տարին անընդմեջ։ Ավելի վաղ Հայաստանի հավաքականի 23-ամյա խաղացողը ճանաչվել էր Ռուսաստանի Պրեմիեր լիգայի նախորդ մրցաշրջանի լավագույն կիսապաշտպան։ Սպերցյանը «Կրասնոդարի» սան է, ծնվել է Ռուսաստանում։ 2021-ից նա հանդես է գալիս Հայաստանի ֆուտբոլի հավաքականում։ «Կրասնոդարի» կազմում նա մասնակցել է 41 հանդիպման և դարձել է 14 գոլի և 14 գոլային փոխանցման հեղինակ: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |