Ռուբինյան. Բաքվի հետ պայմանագրի ստորագրման 3 պարտադիր ու սկզբունքային կետ կա![]() 26 հունիսի 2023 - 17:29 AMT PanARMENIAN.Net - ԱԺ փոխնախագահ, ԵԽԽՎ-ում ՀՀ պատվիրակության ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանն ասուլիսում հայտարարել է, որ Բաքվի հետ ապագայում ստորագրվող պայմանագրում Երևանի համար պարտադիր ու ամենասկզբունքային 3 կետ կա, հայտնում է «Փաստինֆոն»։ Նա թվարկել է այդ կետերը․ «1. Կոնկրետ ու հստակ քարտեզ, որը դրված կլինի երկրների կողմից միմյանց տարածքային ամբողջականության ճանաչման հիմքում։ 2. Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների և անվտանգության հասցեագրումը, որը կարծում ենք, որ պետք է տեղի ունենա Բաքու- Ստեփանակերտ երկխոսության միջոցով՝ միջազգային մեխանիզմի գործադրմամբ։ 3. Պայմանագրում ներառված կետերի կատարման երաշխիքների ինստիտուտի ձևավորումը»։ Այս առումով Ռուբինյանը հիշեցրել է նաև նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունների՝ ադրբեջանական կողմից խախտելու օրինակները։ Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը աշխատանքային այցով մեկնել է Վաշինգտոն։ Վաշինգտոնում հունիսի 26-ից կմեկնարկի Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման մասին պայմանագրի շուրջ քննարկումների հերթական փուլը: Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների վաշինգտոնյան հանդիպումը նախատեսված էր հունիսի 12–ին, սակայն հետաձգվեց ադրբեջանական կողմի խնդրանքով։ Միրզոյանի և Բայրամովի վերջին հանդիպումը եղել է մայիսի 19–ին Մոսկվայում։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |