ԱԺ նախագահ․ ՀՀ-ի համար Իրանը եղել և մնում է առանձնահատուկ գործընկեր![]() 26 հունիսի 2023 - 18:56 AMT PanARMENIAN.Net - ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հունիսի 26-ին Հայաստանում առաքելությունն ավարտող Իրանի դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիի հետ հանդիպմանը նշել է, որ ՀՀ-ի համար Իրանը եղել և մնում է առանձնահատուկ գործընկեր, որն իր հավասարակշռված քաղաքականությամբ նպաստում է տարածաշրջանում խաղաղության հաստատմանն ու կայունության ամրապնդմանը: Ի պատասխան՝ դեսպանը նշել է, որ Իրանն առանձնակի արժևորում է մեր երկրի հետ հարաբերությունների կարևորությունը, որոնք պայմանավորված են պատմամշակութային առնչություններով, փոխադարձ տնտեսական շահերով, ինչպես նաև տարածաշրջանային մի շարք խնդիրների նկատմամբ ընդհանուր մոտեցումներով: Հանդիպմանը բարձր է գնահատվել երկու խորհրդարանների միջև հաստատված բարեկամական սերտ կապերը և խորհրդարանների միջև փոխգործակցության խորացմանն ուղղված նախաձեռնությունները: Դեսպանը կարևորել է միջխորհրդարանական հանձնաժողովների անխափան աշխատանքը և բարեկամական խմբերի արդյունավետ համագործակցությունը: «Մեկ տարի առաջ իմ գլխավորած պատվիրակությունը պաշտոնական արդյունավետ այց կատարեց Թեհրան: Սպասում ենք իմ հարգարժան գործընկեր Մոհամմեդ Բաղեր Ղալիբաֆի պատասխան այցին Հայաստան»,- նշել է ՀՀ ԱԺ նախագահը: Հանդիպման ավարտին Ալեն Սիմոնյանը ևս մեկ անգամ ընդգծել է դեսպանի զգալի ներդրումը Հայաստանի և Իրանի միջև ձևավորված հարուստ օրակարգի շրջանակում: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |