ԱԻՆ-ը հունիսի 30-ից դադարեցնում է գործունեությունը![]() 27 հունիսի 2023 - 13:49 AMT PanARMENIAN.Net - Արտակարգ իրավիճակների նախարարությունը հունիսի 30-ից դադարեցնում է իր գործունեությունը: Համաձայն 2022 թվականի դեկտեմբերի 16-ին ընդունված «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի՝ ստեղծվել է Ներքին գործերի նախարարություն, որն իր մեջ ներառում Է նաև Արտակարգ իրավիճակների նախարարության գործառույթները: «ԱԻ նախարարության գործունեության ոլորտներին առնչվող ձեր հարցերը, առաջարկությունները, դիմումներն ու նամակները այսուհետ կարող եք ներկայացնել Ներքին գործերի նախարարություն՝ mia.gov.am էլփոստի, ինչպես նաև e-request.am էլեկտրոնային հարցումների միասնական հարթակի միջոցով»,-ասվում է հաղորդագրության մեջ։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |