Քոչարյան․ Նոյեմբերի 9-ի դրությամբ ԶՈւ-ն 117,000 անձնակազմ ուներ, ինչպե՞ս ստացվեց՝ 5000 մարդ չգտնվեց, որ պահեր Շուշին![]() 27 հունիսի 2023 - 15:49 AMT PanARMENIAN.Net - Քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն ԱԺ–ում 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի նիստում հրապարակել է, թե որքան անձնակազմ կար հայկական զինված ուժերում 2020-ի նոյեմբերի 9-ի դրությամբ՝ 117,000։ Այդ առնչությամբ նա հարց է ուղղել վարչապետին՝ ինչպե՞ս ստացվեց, որ 117,000-ից չգտնվեց 5000 մարդ, որը կպահեր Շուշին։ Փաշինյանը պատասխանել է, որ Շուշիի դրվագով դատարանում քրգործ կա և խոստացել է թեմային անդրադառնալ դռնփակ նիստում։ «Ինձ զեկուցվել է, որ Շուշիում մենք զինվոր չունենք։ Ես հարցրել եմ՝ ինչո՞ւ, և ստացել եմ պատասխան, որը դռնփակ ռեժիմով պատրաստ եմ հրապարակել», - ասել է նա։ Փաշինյանը 44-օրյա պատերազմի հանգամանքների ուսումնասիրման նպատակով ստեղծված ԱԺ քննիչ հանձնաժողովի հունիսի 20-ի նիստում մանրամասներ էր հայտնել Շուշիի անկման մասին։ «Շուշիից անընդհատ ահագնացող լուրեր էին գալիս, որ հակառակորդի առաջին խումբն է մտել Շուշի, հետո երկրորդ, այդպես շարունակ։ Ի վերջո նոյեմբերի 7-ի կեսօրին գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանն ինձ զեկուցեց Շուշիի անկման մասին»,-ասել է նա։ Ընթերցեք նաև․ Փաշինյան․ Նոյեմբերի 7-ի կեսօրին Օնիկ Գասպարյանը զեկուցեց Շուշիի անկման մասին Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |