ՀՀ ԱԳՆ դիվանագիտական դպրոցն ու Վրաստանի ԱԳՆ ինստիտուտը կգործակցեն![]() 27 հունիսի 2023 - 18:29 AMT PanARMENIAN.Net - ՀՀ ԱԳՆ դիվանագիտական դպրոցն ու Վրաստանի ԱԳՆ դիվանագիտական ինստիտուտը կգործակցեն։ Հայաստանի և Վրաստանի արտաքին գործերի նախարարությունների միջև քաղաքական հերթական խորհրդակցությունների շրջանակում տեղի է ունեցել հանդիպում ՀՀ ԱԳՆ դիվանագիտական դպրոցի տնօրեն, դեսպան Վահե Գաբրիելյանի և Վրաստանի ԱԳՆ Լևան Միքելաձեի անվան դիվանագիտական վերապատրաստման և հետազոտական ինստիտուտի տնօրեն Իրինա Դախունդարիձեի միջև: Կողմերը քննարկել են դիվանագիտության ոլորտում կրթական երկու հաստատությունների միջև համագործակցության զարգացման և համատեղ ծրագրերի իրականացման հեռանկարները: Ինչպես հայտնում են Հայաստանի դիվանագիտական դպրոցից Հանդիպմանը հաջորդել է Հայաստանի դիվանագիտական դպրոցի և Վրաստանի դիվանագիտական վերապատրաստման և հետազոտական ինստիտուտի միջև փոխըմբռնման հուշագրի ստորագրման արարողություն: Հանդիպմանը մասնակցել են նաև երկու երկրի արտաքին գործերի նախարարների տեղակալները, երկու երկրներում հավատարմագրված դեսպանները և այլ բարձրաստիճան դիվանագետներ: Հունիսի 22-ին Երևանում տեղի են ունեցել քաղաքական հերթական խորհրդակցությունները Հայաստանի Հանրապետության և Վրաստանի արտաքին գործերի նախարարությունների միջև՝ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանի և Վրաստանի ԱԳ նախարարի առաջին տեղակալ Լաշա Դարսալիայի գլխավորությամբ: Նախարարի տեղակալ Կոստանյանը վրացական կողմին է ներկայացրել Ադրբեջանի կողմից այս օրերին իրականացվող ագրեսիվ գործողությունները, որոնք վտանգում են Հարավային Կովկասում կայունությունը և խաղաղությունը։ Ընդգծվել է Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամի շուտափույթ հասցեագրման կարևորությունը։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |