Հունիսի 28-ից Գայի պողոտայում տեսանկարահանող սարքեր կգործարկվեն

Հունիսի 28-ից Գայի պողոտայում տեսանկարահանող սարքեր կգործարկվեն

PanARMENIAN.Net - Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ հունիսի 28-ից տեսանկարահանող սարքերի միջոցով արձանագրվելու են Երևանի Գայի պողոտայում ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների համար նախատեսված գոտում երթևեկության կանոնների խախտումները։

Ճանապարհային ոստիկանությունը հորդորում է վարորդներին պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները:

Մայրաքաղաքում հասարակական տրանսպորտի շարժակազմերի հոսքերի հաճախականության անընդհատությունն ապահովելու նպատակով հունիսի 11-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն է կատարվել Գայի պողոտայում, մասնավորապես առաջին երթևեկելի գոտիով թույլատրվում է երթևեկել միայն հասարակական տրանսպորտին:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---