Երևանի Կասյան փողոցը վերանվանվել է Վազգեն Առաջինի անունով![]() 27 հունիսի 2023 - 18:52 AMT PanARMENIAN.Net - Երևանի Կասյան փողոցը վերանվանվել է ՀՀ ազգային հերոս, վեհափառ Վազգեն Առաջինի անունով։ Որոշումն ընդունվել է ավագանու նիստում։ Փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը նույն նախագիծը ներկայացրել էր դեռևս 2017 թվականին «Ելք» դաշինքի կազմում ավագանու անդամ եղած ժամանակ, գրում է Sputnik Արմենիան։ Որպեսզի նա իր ասածները չկրկնի, այսօրվա նիստում միացրել է 6 տարի առաջվա ձայնագրությունը, որում ասում է. «Սարգիս Կասյանը կանգնած էր ՀՀ Առաջին հանրապետության ոչնչացման ակունքներում, համագործակցել է թշնամու հետ։ ՀՀ–ում Կասյանի անունով ոչ միայն դպրոց և փողոց, այլ նաև փոքրիկ հուշատախտակ չպետք է լինի»։ Փոխքաղաքապետն այսօրվա նիստում ընդգծել է, որ ԽՍՀՄ–ի փլուզումից հետո ՀՀ–ում ոչ ամբողջական է տեղի ունեցել հերոսների և հակահերոսների արժևորումը, սակայն նախատեսում են փուլ առ փուլ լուծել խնդիրը։ Ավինյանի խոսքով` բոլոր հերոսները կստանան իրենց արժանի փողոցների անունները, իսկ բոլոր հակահերոսները կվերանան մեր հիշողությունից։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |