Զախարովան՝ Արևմուտքի միջնորդական ջանքերի մասին. Խանդոտ մրցակցություն է գնում Մոսկվայի հետ օրակարգի չևաչափը փոխելու և յուրացնելու համար![]() 29 հունիսի 2023 - 12:10 AMT PanARMENIAN.Net - ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ճեպազրույցում հայտարարել է, որ ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ գործընթացին հնարավոր կլինի աջակցել՝ հենվելով ՄԱԿ որոշման վրա, որի համար անհրաժեշտ է երկու կողմի համաձայնությունը։ «Եթե ինչ-որ լրացուցիչ բան պահանջվի, իսկ կյանքը, իհարկե, տեղում չի կանգնում և իրավիճակը զարգանում է, ապա կարելի է մտածել այդ գործընթացին աջակցելու մասին՝ հենվելով, օրինակ, ՄԱԿ որոշման վրա։ Դրա համար անհրաժեշտ է ինչպես Երևանի, այնպես էլ Բաքվի համաձայնությունը»,-ասել է նա, հայտնում է ՏԱՍՍ-ը։ Դիվանագետը, ուշադրություն հրավիրելով Արևմուտքի միջնորդական ջանքերի վրա, ասել է, որ «ինչ-որ խանդոտ մրցակցություն է գնում Մոսկվայի հետ՝ ամբողջ այդ օրակարգի չևաչափը փոխելու և յուրացնելու համար»։ «Անդրկովկաս խաղաղություն բերելու Արևմուտքի փորձերը կարող են կենսունակ լինել միայն այն դեպքում, եթե չունեն հակառուսական ուղղվածություն և չեն մրցակցում մեր ջանքերի հետ»,-ասել է նա։ Զախարովան, անդրադառնալով ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման համար Մոսկվայի կարևորությանը, նշել է, որ Ռուսաստանի համար կարևոր է, որ պայմանագիրը «լինի կայուն և ամուր»։ Ավելի վաղ Մարիա Զախարովան հայտարարել էր, որ Մոսկվան մտահոգված է Ղարաբաղում ռազմական միջադեպերով և կոչ է անում Բաքվին և Երևանին կարգավորել վիճահարույց հարցերը քաղաքական և դիվանագիտական ճանապարհով։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |