Պատել․ Խորապես մտահոգված ենք ԼՂ-ում զոհերի համար, բանակցություններն ու աշխատանքները շարունակվելու են![]() 29 հունիսի 2023 - 12:42 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Վեդանթ Պատելը ճեպազրույցում ասել է, որ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովը կառուցողական հանդիպում են ունեցել։ Պատասխանելով ամերիկացի լրագրողի հարցին, նա ասել է, որ խորապես մտահոգված են ԼՂ-ում զոհերի համար, և հավելել է, որ բանակցություններն ու աշխատանքները շարունակվելու են ըստ սահմանված ժամանակացույցի, հայտնում է Sputnik Արմենիան։ Լրագրողը հետաքրքրվել էր, թե ԱԳ նախարարների բանակցությունները շարունակվելո՞ւ են Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած լուրջ միջադեպից հետո, որի հետևանքով 4 հայ զինծառայող է զոհվել։ «Մենք խորապես մտահոգված ենք Լեռնային Ղարաբաղում զոհերի համար և մեր ցավակցություններն ենք հայտնում նրանց ընտանիքներին` բոլորի ընտանիքներին, որոնք զոհվել են։ Վերջին միջադեպերն առավել ընդգծում են ռազմական գործողությունները դադարեցնելու ու երկարաժամկետ խաղաղություն հաստատելու անհրաժեշտությունը։ ԱՄՆ-ն հավատարիմ է կողմերին այդ նպատակին հասնելու հարցում օգնություն ցուցաբերելու գործում»,– ասել է Պատելը։ Նա հավելել է, որ պետքարտուղար Էնթոնի Բլինկենն անձամբ է ներգրավված խաղաղության գործընթացում։ Շեշտեց` ուղիղ երկխոսությունն է առանցքային խնդիրները լուծելու և տևական արդյունքի հասնելու բանալին: Հունիսի 28-ին՝ ժամը 01:30-ից, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները հրետանային միջոցներից կրակ են բացել Մարտունու և Մարտակերտի հայկական դիրքերի ուղղությամբ` կիրառելով նաև ԱԹՍ-ներ։ Հայկական կողմն ունի 4 զոհ, հայտնում է Արցախի պաշտպանության նախարարությունը։ Արցախի Ազգային ժողովը հունիսի 28-ին միաձայն ընդունած հայտարարությամբ դիմել է Վաշինգտոնում գտնվող Հայաստանի պատվիրակությանը, որը գլխավորում է ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ պահանջելով «անհապաղ դադարեցնել մեկնարկած բանակցությունները մինչև Արցախի հետ շփման գծում և ՀՀ սահմաններին լիակատար հրադադարի հաստատումը և այն պահպանելու փաստաթղթային երաշխիքների տրամադրումը»։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |