«Նոր Զովքը» և «Ալեքս Տեսքտիլը» ունեն համապատասխանաբար 4 մլրդ և 1․1 մլրդ դրամի լրացուցիչ հարկային պարտավորություն![]() 29 հունիսի 2023 - 16:47 AMT PanARMENIAN.Net - 2023-ի փետրվարին հայտնաբերվել էր «Ակթրեյդ Սոֆթ» ՍՊԸ-ի կողմից սպասարկվող տեղեկատվության շտեմարանը (սերվերը), որում արտացոլվում էր հարկ վճարողների իրական իրացման շրջանառությունը, հայտնում է Պետեկամուտների կոմիտեն։ Սերվերում պարունակվող տեղեկատվության վերծանման և կոմիտեի կողմից իրականացված համալիր հարկային ստուգումների արդյունքում հաստատվել են իրացման շրջանառությունը թաքցնելու հանգամանքներ: Մայիս և հունիս ամիսներին արդեն իսկ առանձին կազմակերպությունների կողմից համալիր հարկային ստուգումների ընթացքում ներկայացվել են ճշտված հարկային հաշվարկներ հայտարարագրելով նախկինում թաքցված հարկային պարտավորությունները, ինչի արդյունքում «Նոր Զովք» ՍՊԸ-ի գծով առաջացել է մոտ 4.0 մլրդ դրամի լրացուցիչ հարկային պարտավորություն, իսկ «Ալեքս Տեսքտիլ» ՍՊԸ-ի գծով 1.1 մլրդ դրամի լրացուցիչ հարկային պարտավորություն: Տեղեկատվության շտեմարանից (սերվերից) վերհանված տեղեկատվության հիման վրա` այլ հարկ վճարողների հարկային պարտավորությունների ճշտման գծով քննչական և ստուգողական վարույթները շարունակվում են: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |