Էլսարքավորումների առևտրով զբաղվող հայկական ընկերությունը՝ ԵՄ պատժամիջոցների ցանկում![]() 29 հունիսի 2023 - 18:27 AMT PanARMENIAN.Net - Էլեկտրոնային սարքավորումների մեծածախ առևտրով զբաղվող «Տակո» ՍՊԸ-ն, որն ավելի վաղ հայտնվել էր ամերիկյան պատժամիջոցների ցուցակում, այժմ ընդգրկվել է նաև Եվրամիության ցանկում։ Երկու ամիս առաջ ընկերությունը, Ռուսաստանի բանակին աջակցելու կասկածանքով, հայտնվել էր ամերիկյան պատժամիջոցների տակ հայտնված ընկերությունների թվում։ Բրյուսելն օրերս հաստատել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 11-րդ փաթեթը՝ նպատակ ունենալով կանխել երրորդ երկրների միջոցով արգելված ապրանքների արտահանումը Ռուսաստան։ «Տակոն», ըստ Բրյուսելի, ուղղակիորեն աջակցում է Ռուսաստանի բանակին Ուկրաինայի դեմ պատերազմում, հայտնում է «Ազատությունը»։ «Տակո» ընկերությունը Հայաստանում գրանցվել է 2022-ի մայիսին՝ Ռուսաստանի նկատմամբ արևմտյան պատժամիջոցների սահմանման առաջին ամիսներին։ Ըստ պետռեգիստրի՝ 100 տոկոս սեփանակատերը Ռուսաստանի քաղաքացի Վադիմ Վերխովցևն է։ Ընկերության մասին շատ տվյալներ չկան։ Ամերիկյան կողմն ավելի վաղ տեղեկացրել էր՝ «Տակո»-ն ռուսական «Ռադիոավտոմատիկա»-ի հետ է համագործակցում, մասնավորապես ռուսական ընկերությունը վճարում է «Տակո»-ին մասերի ներկրման համար։ Վաշինգտոնը «Ռադիոավտոմատիկան» ռուսական պաշտպանական ընկերություն է համարում։ Հակառուսական սանկցիաների նոր փաթեթը հաջորդում է Բրյուսելի՝ Կրեմլին պատժամիջոցների հարցում չօգնելու ուղիղ նախազգուշացմանը։ Ռուս-ուկրաինական պատերազմի մեկնարկից հետո՝ 2022-ին, ԵՄ անդամ պետություններից Հայաստան արտահանման ծավալները շուրջ 1.9 միլիարդ եվրո են կազմել, այնինչ նախապատերազմական 2021-ին այս ցուցանիշը 760 միլիոն էր՝ 2.5 անգամ պակաս։ Աճել է հատկապես էլեկտրոնային սարքերի ներմուծումը Հայաստան։ ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |