Իտալական 2 ակումբ հետաքրքրվում է Տիկնիզյանով![]() 30 հունիսի 2023 - 16:31 AMT PanARMENIAN.Net - Իտալական Ա Սերիայի 2 ակումբ հետաքրքվում է «Լոկոմոտիվի» և Հայաստանի հավաքականի պաշտպան Նաիր Տիկնիզյանի ծառայություններով։ Նա ընդգրկված է «Էմպոլիի» և «Բոլոնիայի» հնարավոր տրանսֆերների ցանկում, գրում է «Սպորտ էքսպրեսը»։ Իտալական թիմերի սկաուտները հետևել են ֆուտբոլիստի խաղին Եվրո-2024-ի առաջնության ընտրական փուլի Հայաստանի հավաքականի կազմում Ուելսի (4:2) և Լատվիայի (2:1) դեմ հանդիպումներում։ Ուելսցիների հետ խաղում պաշտպանը գոլային փոխանցում է կատարել, իսկ լատվիացիների հետ խաղում դարձել գոլի հեղինակ։ Նախորդ խաղաշրջանում 24-ամյա ֆուտբոլիստը «Լոկոմոտիվի» կազմում մասնակցել է 37 հանդիպման, դարձել 5 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։ Նրա պայմանագիրն ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2026 թվականը։ ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |