«Հայաքվեի» ստորագրահավաքը մեկնարկել է նաև Գյումրիում![]() 30 հունիսի 2023 - 18:09 AMT PanARMENIAN.Net - Գյումրու քաղաքապետարանում ևս մեկնարկել է «Հայաքվե» օրենսդրական նախաձեռնությունը։ Քաղաքապետարանի միջանցքը լեփ-լեցուն էր. ստորագրելու էին եկել Արցախյան պատերազմի մասնակիցներ, հոգևորականներ, թոշակառուներ, մտավորականներ։ Մարդկանց հոսքն օրվա ընթացքում ավելացել է, գրում է «Առավոտը»։ Սա քաղաքացիական դիմադրության ձև է, որի իրավական քայլերն իրականացնելու դեպքում՝ կկարողանան հասնել ՀՀ Քրեական օրենսգրքում փոփոխությունների․ ծանր քրեական պատիժ կնախատեսվի Հայաստանի անունից Արցախն այլ պետության կազմում ճանաչողներին, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության անունից Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումից հրաժարվողներին։ 60 օրվա մեջ պետք է հավաքել 50 հազար ստորագրություն։ Եթե այդ քանակով ստորագրություն հաջողվի հավաքել, ապա հնարավոր կլինի նախագիծ մտցնել Ազգային ժողով։ Եթե Ազգային ժողովն օրենքի նախագիծը չընդունի, այդ դեպքում հնարավորություն կա ժողովրդից նորից խնդրել աջակցություն, ստանալ ևս 300 հազար ստորագրություն, և հարցը օրենքի ուժով տանել հանրաքվեի։ Այդ դեպքում շրջանցում են նաև Ազգային ժողովը ու գնում հանրաքվեի։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |