Օդի ջերմաստիճանը հուլիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով, ապա կբարձրանա 4-6 աստիճանով![]() 30 հունիսի 2023 - 18:41 AMT PanARMENIAN.Net - Հանրապետության տարածքում հուլիսի 1-ի և 4-5-ի ցերեկն առանձին շրջաններում, սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հուլիսի 1-ի գիշերն առանձին հատվածներում՝ ինտենսիվ։ Հուլիսի 1-ին առանձին հատվածներում սպասվում է նաև կարկուտ։ Հուլիսի 2-3-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օդի ջերմաստիճանը հուլիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով, այնուհետև հուլիսի 2-4-ն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով։ Քամին՝ հյուսիսարևմտյան՝ 2-4 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ: Երևանում հուլիսի 1-ի գիշերը սպասվում է, հուլիսի 4-ի երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, երեկոյան ժամերին և ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ Հուլիսի 1-ի ցերեկը, 2-3-ը, 5-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 1-ի ցերեկային ժամերին մայրաքաղաքում սպասվում է +29 աստիճան, հուլիսի 2-ի ցերեկը՝ +32։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |