Երևանում կմեկնարկի 3 վարչական շրջան իրար կապող երկու նոր ճանապարհի կառուցումը![]() 1 հուլիսի 2023 - 12:46 AMT PanARMENIAN.Net - Մայրաքաղաքի երթևեկությունը տրանսպորտային հոսքերից բեռնաթափելու նպատակով 2023-ին Երևանում կմեկնարկի Նորք-Մարաշ, Նոր Նորք և Կենտրոն վարչական շրջաններն իրար կապող այլընտրանքային երկու նոր ճանապարհի կառուցումը։ Մյասնիկյան պողոտան Գյուրջյան փողոցին կապող նոր ճանապարհը կունենա ավելի քան 2.3 կմ երկարություն և 9 մ լայնություն: Նոր ճանապարհի կարևոր հանգույցներից է էստակադայի կառուցումը: Նախագծող թիմը խոստովանում է. առաջադրանքը բարդ է, կառույցը` պատասխանատու: Մոտ 60 մ երկարությամբ երկթռիչք էստակադան կունենա երկաթբետոնե կառուցվածք: Երթևեկության անվտանգությունն ապահովելու նպատակով ճանապարհի երկայնքով նաև հենապատեր կկառուցվեն, հայտնում է Հանրային ռադիոն։ Հաջորդ ճանապարհն իրար կկապի Գարեգին Հովսեփյան փողոցն ու Սարալանջը: Դեռևս քարքարոտ ու անանցանելի այս հատվածը կդառնա 1.4 կմ երկարությամբ ու 7 մ լայնությամբ ժամանակակից ճանապարհ: Ընթացիկ տարում համայնքը նախատեսում է ևս մեկ էստակադայի ու 3 այլընտրանքային ճանապարհի կառուցում: Դրանք իրենց հերթին հնարավորություն կտան բեռնաթափել Աջափնյակ, Շենգավիթ և Դավթաշեն վարչական շրջանների երթևեկությունն ու հնարավորինս խուսափել խցանումներից: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |