Գլխավոր դատախազին արդարադատության գեներալ–մայորի կոչում է շնորհվել

Գլխավոր դատախազին արդարադատության գեներալ–մայորի կոչում է շնորհվել

PanARMENIAN.Net - Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին արդարադատության երրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան (արդարադատության գեներալ–մայոր) է շնորհել։ ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը ստորագրել է համապատասխան հրամանագիրը։

Զինվորական դատախազ, գլխավոր դատախազի տեղակալ, արդարադատության առաջին դասի խորհրդական Գրիգոր Վալիկոյի Էլիզբարյանին շնորհվել է արդարադատության երրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան:

Դատախազության աշխատողի օրվա կապակցությամբ, օրինականության և իրավակարգի ամրապնդման գործում ներդրած ավանդի համար Հանրապետության նախագահը Մխիթար Գոշի մեդալով պարգևատրել է նաև դատախազության մի շարք աշխատակիցների։

Պարգևատրման հանդիսավոր արարողությունից հետո նախագահը հանդես է եկել ելույթով:

«Հայաստանի Հանրապետությունում օրինականության և իրավակարգի պահպանության ու ամրապնդման գործում անհնար է գերագնահատել դատախազության դերը և այս խնդիրների լուծման համար անհրաժեշտ է յուրաքանչյուր աշխատակցի անաչառ ու պատասխանատու ներդրումը:

Ձեր գործունեության անկյունաքարը Հայաստանի Սահմանադրությունն է, իսկ հիմնական առաքելությունը մեր երկրում սահմանադրականության, ժողովրդավարության և մարդու հիմնարար իրավունքների պաշտպանությունը:

Հայաստանի անկախացումից ի վեր դատախազությունը, որպես միասնական համակարգ անցել է կայացման դժվարին ճանապարհ՝ բախվելով բազմաթիվ արատավոր երևույթների»,-ասել է նախագահը:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---