Արամ Ա-ն Հարությունյանի հետ զրույցում իր զորակցությունն է հայտնել Արցախի ժողովրդին![]() 1 հուլիսի 2023 - 16:47 AMT PanARMENIAN.Net - Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն հունսիսի 30-ին հեռախոսազրույց է ունեցել Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հետ՝ ևս մեկ անգամ վերահաստատելով Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության զորակցությունը Արցախի ժողովրդին: Այդ մասին ասվում է կաթողիկոսի ֆեյսբուքյան էջում։ Զրուցակիցները կարևորել են Արցախի ինքնորոշման իրավունքն ամուր պահելու հրամայականը։ «Վեհափառ հայրապետը Արցախի նախագահին տեղյակ է պահել Հունաստանի ու Կանադայի վարչապետների և Կիպրոսի նախագահի հետ ունեցած խորհրդակցությունների մասին, որոնք վերաբերել են Արցախի հարցին։ Նա հիշատակել է վերոնշյալ պաշտոնյաների մոտեցումները այս հարց վերաբերյալ»,– ասված է հաղորդագրությունում։ Հարությունյանն էլ իր հերթին անդրադարձել է Արցախի դիմագրաված ներկայիս մարտահրավերներին։ 2022-ի դեկտեմբերի 12-ին Լաչինի միջանցքի Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: ՄԱԿ-ի Արդարադատության (Հաագայի) միջազգային դատարանը պահանջել է բացել , սակայն Ադրբեջանը մինչ օրս չի կատարել այդ պահանջը։ 2023-ի ապրիլի 23-ին Ադրբեջանը, հերթական անգամ կոպտորեն խախտելով 2020թ. եռակողմ հայտարարության դրույթները, փակել է Արցախ-Հայաստան սահմանագծին գտնվող Հակարիի կամուրջը, որը գտնվում է ՌԴ խաղաղապահ զորակազմի պատասխանատվության տիրույթում՝ Լաչինի միջանցքում։ Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայությունը հայտարարել է, որ հսկիչ անցագրային կետ է տեղակայել Լաչին-Ստեփանակերտ ճանապարհին։ 10 օր շարունակ՝ հունիսի 15-հունիսի 25-ը, անցակետը փակ էր նույնիսկ ԿԽՄԿ և խաղաղապահների մեքենաների համար։ Հունիսի 28-ին՝ ժամը 01:30-ից, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները հրետանային միջոցներից կրակ են բացել Մարտունու և Մարտակերտի հայկական դիրքերի ուղղությամբ` կիրառելով նաև ԱԹՍ-ներ։ Հայկական կողմն ունի 4 զոհ, հայտնում է Արցախի պաշտպանության նախարարությունը։
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |