Երևանի քաղաքապետարանը վերսկսում է քաղաքացիների ընդունելությունը նոր կարգով![]() 3 հուլիսի 2023 - 13:23 AMT PanARMENIAN.Net - Երևանի քաղաքապետարանը վերսկսում է քաղաքացիների ընդունելությունը՝ նոր կարգով։ Քաղաքապետարան դիմած և գրավոր մերժում ստացած քաղաքացիները մերժման օրից երկու ամսվա ընթացքում կարող են մասնակցել ոլորտային պատասխանատուների ընդունելությանը: Մասնակցելու համար անհրաժեշտ է նախապես հերթագրվել՝ ներկայացնելով գրավոր դիմում: Ընդունելությունները կանցկացվեն հետևյալ ժամանակացույցով. երկուշաբթի ժամը 14:00-16:00-ն կոմունալ տնտեսության վարչություն (Արգիշտիի փ. 1), 16:00-18:00-ն անշարժ գույքի կառավարման վարչություն (Արգիշտիի փ. 1), 14:00-16:00 ճարտարապետության և քաղաքաշինության վարչություն (Փ.Բուզանդի փ. 1/3), երեքշաբթի ժամը 14:00-16:00-ն հանրակրթության, երեխաների և սոցիալական պաշտպանության վարչություններ (Արգիշտիի փ. 1), 16:00-18:00-ն շինարարության և բարեկարգման վարչություն (Արգիշտիի փ. 1), 14:00-16:00-ն տրանսպորտի վարչություն (Փ.Բուզանդի փ. 1/3), Չորեքշաբթի ժամը 14:00-16:00-ն շակույթի և տուրիզմի, բնապահպանության վարչություններ (Արգիշտիի փ. 1) 16:00-18:00-ն քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման ծրագրերի բաժին (Արգիշտիի փ. 1), 14:00-16:00-ն քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչություն (Փ.Բուզանդի փ. 1/3), հինգշաբթի ժամը 14:00-16:00-ն արտաքին ձևավորման և գովազդի վարչություն (Արգիշտիի փ. 1), 16:00-18:00-ն առողջապահության վարչություն (Արգիշտիի փ. 1), 14:00-16:00-ն առևտրի և ծառայությունների վարչություն (Փ.Բուզանդի փ. 1/3), Ուրբաթ ժամը 14:00-16:00-ն իրավաբանական վարչություն (Արգիշտիի փ. 1), 16:00-18:00-ն աշխատակազմի այլ կառուցվածքային ստորաբաժանումներ (Արգիշտիի փ. 1), 14:00-16:00-ն հասարակական կարգի պահպանության ծառայություն (Փ.Բուզանդի փ. 1/3): Ընդունելությանը չեն կարող մասնակցել այն քաղաքացիները, որոնց դիմումները. ա. մերժվել են ակնհայտ հիմնավոր պատճառներով, բ. հիմքում պարունակում են սպառնալիք կամ որևէ անձին ուղղված վիրավորանք, գ. ներկայացվել են սահմանված ժամկետների և պահանջների խախտմամբ, դ. արդեն իսկ քննարկվել են ընդունելությանը և գործը չի վերանայվել: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |