IDBank-ի Travel քարտով ճանապարհորդեք շահավետ![]() 4 հուլիսի 2023 - 15:54 AMT PanARMENIAN.Net - IDBank-ի Visa Travel քարտը հավատարիմ ընկեր կլինի ճանապարհորդությունների ամենաակտիվ շրջանում։ «Ամառային արկածները սկսելուց առաջ մի քանի գործ ավարտին հասցնելուն զուգահեռ պիտի նաև հավաքել ճամպրուկը և չմոռանալ IDBank-ի Visa Travel քարտը։ Պատմենք՝ ինչու, և հիշեցնենք հաճելի նորության մասին»,-ասվում է բանկի հաղորդագրության մեջ։ Հունիսի 1-ից մինչև օգոստոսի 31-ն ընկած ժամանակահատվածում IDBank-ի Visa Travel քարտով ընդհանուր 800,000 դրամի (համարժեք արտարժույթի) չափով գնումներ կատարելու դեպքում կստանաք 60,000 դրամի վաուչեր և 20% զեղչ՝ Carpisa խանութ-սրահից ճամպրուկ ձեռք բերելու համար։ Արշավին կարող են մասնակցել նաև այն հաճախորդները, որոնք ամռան ընթացքում ձեռք կբերեն նոր Visa Travel Card, և քարտի պատվիրման օրվանից սկսած երեք ամսվա ընթացքում կկատարեն 800,000 դրամի չափով վճարային գործարք։ Ակցիային մասնակցելու համար պետք է գրանցվել մինչև օգոստոսի 31-ը։ Travel քարտը բազմաթիվ առավելություններ ունի, որոնք կարող են պետք գալ ճանապարհորդության ժամանակ։ Եթե Ձեր ճանապարհորդության ավիատոմսերը, գնացքի տոմսերը, տուրիստական փաթեթները, հյուրանոցների, մեքենաների վարձակալության գումարները վճարեք IDBank-ի Travel քարտով, ապա կստանաք 1․5% քեշբեք։ Ընդ որում՝ այս ամենը գործում է նաև Հայաստանում կատարվող վճարումների դեպքում։ Առօրյա գնումներից անգամ կկուտակվի 0․5% քեշբեք, ինչը ևս հաճելի է։ Արտերկիր ճանապարհորդելիս Travel քարտը մի շարք այլ առավելություններ է տալիս հաճախորդներին, որոնք չեն սահմանափակվում քեշբեքերով, օրինակ․ • Անվճար օգտվել Lounge Key ծրագրից անսահմանափակ մինչև տարեվերջ, այսինքն՝ մուտք գործել աշխարհի ավելի քան 1200 օդանավակայանների բիզնես սրահներ, • Անվճար օգտվել Fast track ծառայությունից, որը հնարավորություն կտա օդանավակայաններում խուսափել բազմամարդ հերթերից, • Ստանալ անվճար 24/7 կոնսիերժ ծառայությունը, որը կլինի ձեր օգնականը ցանկացած վայրում, և իրավիճակում, • Զվարթնոց օդանավակայանում անվճար փաթեթավորել Ձեր ուղեբեռը • Ստանալ ինտերնետ ռոումինգ փաթեթ, • Ստանալ ճանապարհորդության ապահովագրություն և պահատեղերի վարձակալություն 50% զեղչված արժեքով և դեռ շատ ավելին։ IDBank-ի Travel քարտի հետ ճանապարհորդությունները մատչելի ու շահավետ են․ մանրամասներին կարելի է ծանոթանալ կայքում։ Travel քարտը կարելի է պատվիրել Idram&IDBank հավելվածի Բանկինգ բաժնից և ստանալ 20% զեղչ քարտի առաջին տարվա սպասարկման վճարից, կամ մոտենալով IDBank-ի մոտակա մասնաճյուղ։ Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։ ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |