Սարգիս Հայրապետյանն արծաթ է շահել «Բյուրեղապակե չմուշկ» միջազգային մրցաշարում

PanARMENIAN.Net - Հայ գեղասահորդ-մենակատար Սարգիս Հայրապետյանը արծաթ է շահել ԱՊՀ եւ Մերձբալթիկայի երկրների գեղասահորդների «Բյուրեղապակե չմուշկ» միջազգային մրցաշարում, որը տեղի էր ունենում ապրիլի 25-26-ը Մոսկվայում: Ինչպես հայտնել է PanARMENIAN.Net ի թղթակցին Հայաստանի Գեղասահքի ֆեդերացիայի նախագահ Սամվել Խաչատրյանը, հայ գեղասահորդները հիանալի հանդես եկան եւ գերազանցեցին իրենց նախկին արդյունքները:



«Կեցցե' Սարգիսը: Նա երկու դիսցիպլիններում Մերձբալթիկայի եւ ԱՊՀ 9 երկրների ավելի քան 50 մարզիկների շարքում երկրորդ տեղը գրավեց` զիջելով միայն ռուս գեղասահորդին: Այս մրցաշարում սա մեր լավագույն արդյունքն է: Իսկ Սարգիսի եղբայրը` Սլավիկ Հայրապետյանը, գրավեց 4-րդ տեղը եւ արժանացավ հատուկ մրցանակի`«լավագույն տեխնիկական պատրաստվածության եւ հաղթանակելու կամքի համար,- ասել է Խաչատրյանը,- վերջին րոպեին մենք որոշեցինք այս մրցաշարում ներկայացնել 14-ամյա Ռիմա Ենոքյանին: Նա առաջին անգամ էր ելույթ ունենում միջազգային մրցաշարում եւ կարճ ծրագրում զբաղեցրեց 13-րդ, իսկ ազատ ծրագրում` 14-րդ տեղը: Ես շատ գոհ եմ մեր մարզիկների ելույթներից»,- ավելացրել է ՀԳՖ նախագահը:



Խաչատրյանը նաեւ նշեց, որ մայիսին Հայաստանի հավաքականը Երեւանում կանցկացնի ուսումնամարզական հավաք, որին նախատեսվում է հրավիրել մի շարք հավաքականների, այդ թվում` Բուլղարիայի, Լիտվայի, Թուրքիայի: Հավաքի վերջում կկայանա միջազգային փոքր մրցաշար: Հայ գեղասահորդները մայիսին կմասնակցեն պատանիների եւ երիտասարդների` Վրաստանի առաջնությանը:
 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---