Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման փաստը բացարձակապես հեռու է իրականությունից27 ապրիլի 2009 - 19:08 AMT PanARMENIAN.Net - «Միտք» վերլուծական կենտրոնը տարածել է մի հայտարարություն, որում անհանգստություն է հայտնում վերջին կատարված իրադարձությունների կապակցությամբ, որոնք ճակատագրական նշանակություն ունեն ողջ հայության համար: Հայտարարության մեջ նշվում է, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման փաստը բացարձակապես հեռու է իրականությունից: «Հայ-թուրքական հարաբերություններում Թուրքիան երբեք չի հրաժարվել ու մինչ օրս էլ չի հրաժարվում իր երեք պայմաններից: Դա Հայաստանի կողմից Թուրքիայի սահմանների ճանաչումն է 1921թ. Կարսի պայմանագրով, Ադրբեջանի օգտին ղարաբաղյան հիմնախնդիրը լուծելու առաջարկը եւ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացի դադարեցումը»,- մատնանշվում է կենտրոնի հայտարարության մեջ: «Հայության համար սգո ամսաթվի նախօրեին հայ-թուրքական հայտարարության ստորագրման փաստն ինքնին դարձավ թուրք-ամերիկյան դիվանագիտության հաղթանակը եւ մատնանշեց ՀՀ կառավարության ու սփյուռքի միջեւ եղած հսկայական անդունդը»,- ասվում է «Միտք»-ի հայտարարության մեջ: Հեղինակները նաեւ գտնում են, որ Հայաստանը` որպես հայոց հայրենիքի արեւելյան հատված, առանց Ցեղասպանության արդյունքում Արեւմտյան Հայաստանը կորցրած բազմամիլիոնանոց սփյուռքի համաձայնության բարոյական իրավունք չունի բարեկամական հարաբերություններ կարգավորելու Թուրքիայի հետ:Ելնելով վերը ասվածից` «Միտք» վերլուծական կենտրոնը պահանջում է արտաքին գործերի նախարարի պաշտոնից ազատել Է.Նալբանդյանին, ինչպես նաեւ հանրության դատին ներկայացնել «ճանապարհային քարտեզը»: Ուշագրավ Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ամենաընթերցվողը բաժնում | Մարզերում գործող բիզնեսի և անհատների համար Ամերիաբանկը մշակել է աշխատավարձային հատուկ առաջարկ Մարզային ընկերությունները փաթեթի շրջանակում կարող են անվճար բացել ցանկացած արժույթի բանկային հաշիվներ Սիմոնյան․ Ո՞վ ասաց՝ երկիրն ավերվում է, հլը գնանք Սարյան փողոց` տեսնենք Նա նաև ասել է, որ Հայաստանի ընդդիմությունը «պասերով» աշխատում է Ռուսաստանի հետ Թենիսիստ Էլինա Ավանեսյանը հանդես կգա ՀՀ դրոշի ներքո «Դեռ պաշտոնական չէ, սպասում ենք, որ քաղաքացիության հարցը լուծվի»,–ասել է նա Ընդդիմադիրներն ԱԺ արտահերթի միջնորդություն են ներկայացրել․ Սիմոնյանն ասել է՝ մերժելու են Ըստ օրենքի, եթե միջնորդությունը մերժվում է, ապա 5-րդ աշխատանքային օրը, օրենքի ուժով գումարվում է ԱԺ արտահերթ նիստ |