Մեթյու Բրայզան կրկին հայտարարում է, որ ղարաբաղյան հակամարտությունը կարող է լուծվել մոտակա ամիսներին27 ապրիլի 2009 - 19:15 AMT PanARMENIAN.Net - ԵԱՀԿ ՄԽ ամերիկյան համանախագահ Մեթյու Բրայզան, մեկնաբանելով ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի վերջին հայտարարությունը, հայտնել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կարող է կարգավորվել մոտակա ամիսների ընթացքում:«Պետքարտուղար Քլինթոնը չի ասել, որ հակամարտությունը կկարգավորվի ամսվա ընթացքում: Հիլարի Քլինթոնն ասել է, որ ղարաբաղյան հակամարտությունը կլուծվի մոտակա ամիսներին, եւ դա հնարավոր է»,- ընդգծել է ամերիկյան դիվանագետը: Վերջերս Հիլարի Քլինթոնը խոստացել է, որ ԱՄՆ-ն ակտիվորեն մասնակցելու է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գծով ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքներին: «Մենք հուսով ենք, որ հաջորդ ամսում Ղարաբաղի վերաբերյալ որեւէ լուծում կլինի»,- հայտնել է ԱՄՆ պետքարտուղարը: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |