«ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ» ՓԲԸ-ն մասնակցում է «ԱՐՑԱԽ ՀԷԿ» ԲԲԸ-ի բաժնետոմսերի հրապարակային տեղաբաշխմանը27 ապրիլի 2009 - 19:37 AMT PanARMENIAN.Net - «ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ» ՓԲԸ-ն որոշում է կայացրել մասնակցել «ԱՐՑԱԽ ՀԷԿ» ԲԲԸ-ի բաժնետոմսերի հրապարակային տեղաբաշխմանը, որի նպատակով սույն թվականի ապրիլի 9-ին Տեղաբաշխման խմբի ստեղծման պայմանագիր է կնքվել «ԱՐՄԵՆԲՐՈԿ» ԲԲԸ-ի եւ «ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ» ՓԲԸ-ի միջեւ: «ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ» ՓԲԸ-ի կողմից նման որոշման կայացման համար հիմք են հանդիսացել մի շարք գործոններ: Հրապարակային առաջարկի իրականացումն առանցքային նշանակություն ունի ԼՂՀ տնտեսության, մասնավորապես` էներգետիկայի ոլորտի ենթակառուցվածքների զարգացման համար, ինչպես նաեւ ծրագրի հաջող իրականացումը նոր որակ կհաղորդի ՀՀ արժեթղթերի շուկայի զարգացման գործին: «ԱՐՑԱԽ ՀԷԿ» ԲԲԸ-ի բաժնետոմսերի ազդագիրը գրանցվել է ՀՀ կենտրոնական բանկի կողմից 30.12.2008թ.-ին, համաձայն որի նախատեսվում է տեղաբաշխել 3,285,715 հատ բաժնետոմսեր` 1 բաժնետոմսի համար 1,050 ՀՀ դրամ տեղաբաշխման գնով: Ցանկանում ենք փաստել, որ բաժնետոմսերի տեղաբաշխման արդյունքում հավաքագրված միջոցներն ուղղվելու են Թարթառ գետի վրա երեք հիդրոէլեկտրակայանների կառուցմանը: «ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ» ՓԲԸ-ն հիմնադրվել է 2004 թվականի հոկտեմբերի 7-ին, «Frank Muller Watchland» աշխարհահռչակ ժամագործական ընկերության գործադիր տնօրեն Վարդան Սիրմակեսի կողմից: 2007թ. ՀՀ Կենտրոնական բանկը բրոկերական եւ դեպոզիտար գործունեության արտոնագրեր է տրամադրել բանկին: Բանկի գործարար փիլիսոփայությունն ուղղված չէ հաճախորդների զանգվածային սպասարկմանը: «ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ» ՓԲԸ-ն կորպորատիվ հաճախորդներին առաջարկում է արժեթղթերի թողարկման ու բախշման կազմակերպմանն ուղղված ծառայություններ: «ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ» ՓԲԸ-ն միացել է BankMail, CBANet, Bloombe8rg, Reuters ներքին եւ միջազգային վճարային ու տեղեկատվական համակարգերին: 2008 թ. «ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ» ՓԲԸ-ն դարձել է Factors Chain International (միջազգային ֆակտոր կազմակերպությունների միություն) կազմակերպության անդամ, համագործակցում է հայ-գերմանական հիմնադրամի հետ «Վերականգնվող էներգետիկայի զարգացում» վարկային ծրագրի շրջանակներում: 2006-2007թթ. բանկը մասնակցել է արժեթղթերի շուկայի զարգացմանն ուղղված նախաձեռնություններին, ինչպես նաեւ ինստիտուցիոնալ բարեփոխումներին: Մասնավորապես «ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ» ՓԲԸ-ն համագործակցում է ԿԲ-ի հետ եւ տարբեր միջազգային կառույցների ու կազմակերպությունների հետ (OMX, FSDP): Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |