«Մի դրամի ուժը»՝ «Հայորդի» ճամբարին․ Հուլիսի շահառուն Հայաստանի մանուկներ բարեգործական հիմնադրամն է10 հուլիսի 2023 - 18:00 AMT PanARMENIAN.Net - Իդրամն ու IDBank-ն ամփոփել են «Մի դրամի ուժը» նախաձեռնության հերթական ծրագիրը և հայտարարել հաջորդ շահառուի անունը։ Հունիսի ընթացքում կատարված վճարումներից կուտակված «մի դրամները»՝ 3,482,779 դրամ, ուղղվել են «Հայորդի» ամենամյա ճամբարի տարածքի բարեկարգման ու կահավորման աշխատանքներին։ «Հայորդի» ճամբարին մասնակցելու են պատերազմի հետևանքով իրենց ծնողին կորցրած երեխաները Արցախի և Հայաստանի գրեթե ամբողջ տարածքից, ինչպես նաև Աղավնոյից և Բերձորից տեղահանված երեխաները: Ընկերությունները հայտարարել են նաև հաջորդ՝ հուլիս ամսվա շահառուի անունը։ Իդրամի և IDBank-ի օգտատերերի կողմից կատարված վճարումներից կուտակվող ամբողջ գումարը հուլիս ամսվա վերջում կփոխանցվի «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամին։ Հիմնադրամի գործադիր տնօրեն Լիանա Ղալթաղչյանն ասել է․ «Մենք հավատում ենք, որ Հայաստանի մանուկներից յուրաքանչյուրն ունի եզակի տաղանդ և ներուժ, որը պետք է բացահայտել՝ նպաստելով նրանց բազմակողմանի ու ներդաշնակ զարգացմանը: Որակյալ կրթության հասանելիությունն ու համապատասխան ռեսուրսների առկայությունն անհրաժեշտ են հատկապես գյուղական համայնքների երեխաներին՝ իրենց շուրջ աշխարհը փոխելու համար»։ IDBank-ի հաղորդակցման բաժնի ղեկավար Տաթևիկ Վարդևանյանը նշել է, որ սա արդեն երկրորդ համագործակցությունն է ընկերությունների և COAF-ի միջև։ «Մի դրամի ուժն արդեն երկրորդ անգամ է ուղղվում Հայաստանի մանուկներ բարեգործական հիմնադրամին, և սա շատ ուրախալի փաստ է։ Մեր հասարակության կրտսեր անդամներին առնչվող ցանկացած սոցիալական և կրթական հարց մշտապես Բանկի և Իդրամի ուշադրության կենտրոնում է և հանդիսանում է ԿՍՊ առանցքային ուղղություն», - ավելացրել է Տաթևիկ Վարդևանյանը։ «Դուք ևս կարող եք դառնալ բարի կամքի դեսպան՝ միանալով «Մի դրամի ուժը» նախաձեռնությանը։ Այդ նպատակով պարզապես պետք է կատարել ձեր բոլոր վճարումները Idram&IDBank հավելվածով, Idram.am, IDBanking.am առցանց հարթակով կամ ընկերությունների տերմինալներով։ Ամեն ինչ սկսվում է մի դրամից․․․»,-ասվում է հաղորդագրության մեջ։ Ընկերությունները վերահսկվում են ՀՀ ԿԲ կողմից։ Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Հայաստանում անցկացվել է առաջին Bug Bounty մրցույթը Խոցելիություններ գտած մասնակիցները, ըստ դրա լրջության, պարգևատրվում են Շվեյցարացի մասնագետները Լոռիում են․ Գնահատելու են աղետից հետո ենթակառուցվածքների վիճակը Նրանք հետաղետային կարիքների խորքային գնահատում կիրականացնեն Պապիկյանը Բուլղարիայում պայմանավորվածություններ է ձեռք բերել ռազմարդյունաբերական ընկերությունների հետ Նա այցելել է «ՀԵՄՈՒՍ-2024» միջազգային ցուցահանդես Վերաբացվել են Ovio-ի վերափոխված և նորացված վաճառքի և սպասարկման սրահները Սրահները շարունակում են գործել նախկին հասցեներում |