Թուրք լրագրողը՝ Կլաարին․ Քաջության և ազնվության պակաս ունեք10 հուլիսի 2023 - 18:42 AMT PanARMENIAN.Net - Թուրք լրագրող Ուզայ Բուլութը, իր թվիթերյան էջում կիսվելով Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի գրառմամբ, գրել է, որ ճնշող է տեսնել՝ ինչպես է նա անտարբեր հետևում թե ինչպես է Ադրբեջանի արյունարբու բռնապետությունը կամաց-կամաց ոչնչացնում Արցախը, հայտնում է Аraratnews.ам-ը։ «Ճնշող է տեսնել, որ Դուք քաջության և ազնվության պակաս ունեք, և Դուք անտարբեր հետևում եք, թե ինչպես է Ադրբեջանի արյունարբու բռնապետությունը կամաց-կամաց ոչնչացնում Արցախը: Այսպե՞ս եք ուզում մտնել պատմության մեջ, որպես հլու-հնազանդ վախկո՞տ, որը կուլ տվեց ցեղասպանությունը, որ այն կայանա»,-գրել է նա։ Տոյվո Կլաարը գրել էր, թե «հաճելի էր առավոտյան կարդալ, որ դեպի Ստեփանակերտ գազամատակարարումը վերսկսվել է», իսկ հետո հավելել էր՝ խոստումնալից օրը կրկին ավարտվեց հիասթափությամբ։ Նա նաև «Խանքենդի» էր անվանել Ստեփանակերտը։ Եվրոպական խորհրդարանի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի Անվտանգության և պաշտպանության ենթահանձնաժողովի նախագահ Նատալի Լուազոն խիստ է արձագանքել Կլաարի գրառմանը։ «Դուք համոզվա՞ծ եք, Տոյվո Կլաար։ Դուք համոզվա՞ծ եք, որ դեպի Լեռնային Ղարաբաղ գազի մատակարարումը կայուն է և դեռ շարունակվում է։ Արդյո՞ք, «հաճելի է» կարդալը, երբ առ այսօր պահպանվում է Լաչինի միջանցքի շրջափակումը։ Արժե՞ր, արդյոք, օգտագործել Խանքենդի անվանումը և օգտագործել այն առաջինը, Ստեփանակերտից առաջ։ Եվրոպական խորհրդարանը ցանկանում է, որ դուք գործեք և ոչ թե նորություններ կարդաք»,-գրել է նա։ Ուշագրավ Մշակվում է Հավաքական անվտանգության խորհրդի որոշման նախգիծը Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները | ԶԼՄ. ՀՀ–ն դիտարկում է Իրանի Չաբահար նավահանգստում India Ports Global Ltd. & Ports օպերատորի հետ գործակցության տարբերակը Ստեղծվել է միջգերատեսչական աշխատանքային խումբ Ռուբինյան․ Թուրքական կողմից սահմանի բացմանն ուղղված քայլեր չենք տեսել «Մենք ակնկալում ենք, որ այդ պայմանավորվածությունը կկատարվի»,-ասել է Ռուբինյանը O’Բրայենը՝ Փաշինյանին․ ԱՄՆ–ն շարունակելու է աջակցությունը ՀՀ կառավարությանը՝ առաջ մղելու բարեփոխումները Փաշինյանն ընդգծել է ԱՄՆ աջակցությունն ուղղված Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներին Idcoin. IDBank-ի հավատարմության համակարգի նոր գործիքը Մեկ idcoin-ը հավասար է մեկ դրամի |